Վիլեն Մնացականյան

հայ քիմիկոս-օրգանիկ
(Վերահղված է Մնացականյան Վիլենից)

Վիլեն Հակոբի Մնացականյան (սեպտեմբերի 21, 1933(1933-09-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989):

Վիլեն Մնացականյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1933(1933-09-21) (90 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերՀԱՊՀ (1957)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1987)

Կենսագրություն խմբագրել

Վիլեն Մնացականյանը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 21-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1973 թվականից՝ դեղաբույսերի քիմիայի լաբորատորիայի վարիչ[1], միաժամանակ՝ փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են դեղաբույսերի քիմիական կազմի ուսումնասիրման, կենսաբանական ակտիվ միացությունների անջատման և քիմիական կառուցվածքի որոշման խնդիրներին[2]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ ակադեմիայի քարտուղար (1998 թվականից)։
  • Բնության և հասարակության մասին ԳԱ հայկական մասնաճյուղի ակադեմիայի քարտուղար (1998 թվականից)։
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ (2003 թվականից)[3]։

Երկեր խմբագրել

  • Иридоидные гликозиды, Е., 1986.
  • Ֆարմակագնոզիա։ Ուսումնական ձեռնարկ, Մնացականյան Վիլեն Հակոբի, Անանիկյան Վ. Վ., Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Երևան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, 2008[4]։
  • Ֆարմակագնոզիա և գալենային դեղապատրաստուկներ, Մնացականյան Վիլեն Հակոբի, Անանիկյան Վ. Վ, Ռևազովա Լ. Վ., Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Ռուսաստանի բնական գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղ, Երևան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, 2008[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 155։
  3. «АФ РАЕН - Главный ученый секретарь». www.raen.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  4. Մնացականյան, Վիլեն Հակոբի; Անանիկյան, Վ Վ (2008). Ֆարմակագնոզիա: ուսումնական ձեռնարկ. Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ. Երևան: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ.
  5. Մնացականյան, Վիլեն Հակոբի; Անանիկյան, Վ Վ (2008). Ռևազովա, Լ Վ (ed.). Ֆարմակագնոզիա և գալենային դեղապատրաստուկներ. Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Ռուսաստանի բնական գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղ. Երևան: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ. ISBN 9789994121915.