Մյուրեյ Պերայա
Մյուրեյ Պերայա (անգլ.՝ Murray Perahia, ի սկզբանե՝ Մոյշե Պերայա, անգլ.՝ Moishe Perahia[7][8], ապրիլի 19, 1947[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), սեֆարդյան ծագմամբ ամերիկացի դաշնակահար։
Մյուրեյ Պերայա | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Murray Perahia |
Ծնվել է | ապրիլի 19, 1947[1][2][3] (77 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Մաննես քոլեջ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | murrayperahia.com |
Murray Perahia Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄյուրեյ Մոյշե Պերայա (Պերահյա) ծնվել է Բրոնքսում, սալոնիկցի հրեաների ընտանիքում։ Նրա մայրենի լեզուն լադինոն է։ Նրա հայրը ԱՄՆ է գաղթել 1935 թվականին, իսկ ընտանիքի մեծ մասը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների ցեղասպանության հետևանքով։
Սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանից, բայց համակարգված պարապմունքները սկսել է միայն 15 տարեկանում։ 17 տարեկան հասակում ընդունվել է Մաննեսի քոլեջ, որտեղ սովորել է Մեչիսլավ Հորշովսկու մոտ։ Պերայան նաև սովորել է Մարլբորոյի երաժշտական ամառային դպրոցում, Ռուդոլֆ Սյորկինի մոտ։ 1972 թվականին Պերայան հաղթել է Լիդսի դաշնամուրի միջազգային մրցույթում, և նրա հաղթանակն այնքան կանխատեսելի էր, որ ամերիկյան մյուս դաշնակահարները, իմանալով նրա մասնակցության մասին, հետ են վերցրել իրենց հայտերը։ Այդ ժամանակվանից սկսվել է Պերայի փայլուն կարիերան։ Հաջորդ տարի նա արդեն մասնակցել է դասական երաժշտության Օլդբորի փառատոնին, որն անցկացրել են Բենջամեն Բրիտտենը և Փիթեր Փիրսը (հետագայում՝ 1981-1989 թվականներին, Պերայան այս փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկն է եղել)։ 1975 թվականին Մյուրեյ Պերայան (թավջութակահար Լինն Հարելի հետ) դարձել է նորաբաց մրցանակի առաջին դափնեկիր Էվերի Ֆիշերի՝ ամերիկյան ակադեմիական երաժշտության մեջ ունեցած մեծ ավանդի համար։
Պերայայի սկավառակագրությունում գերակշռում են Մոցարտի, Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Բրամսի գործերը։ Հատուկ ճանաչում է ձեռք բերել նրա կողմից դաշնամուրի և նվագախմբի համար նախատեսված Մոցարտի բոլոր համերգների ձայնագրությունը, որտեղ Պերայան ոչ միայն մենակատար է եկել, այլ նաև ղեկավարել է անգլիական կամերային նվագախումբը։ Բացի իր մենակատարական գործունեությունից, Պերայան նաև սիրով նվագել է նվագախմբում, մասնավորապես՝ Գվարների քառյակի և Բուդապեշտի քառյակի հետ։
Պերայայն երեք անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի. երկու անգամ «Լավագույն գործիքային սոլո» անվանակարգում (1999 թվականին Բախի «անգլիական սյուիտներ» և 2003 թվականին էտյուդա Շոպենի էտյուդներ) և մեկ անգամ «լավագույն կամերային անսամբլ» անվանակարգում (Բելա Բարտոկի՝ Սոնատ երկու դաշնամուրի և հարվածային գործիքների համար (1989), այս դեպքում հանդես է եկել որպես դաշնակահար՝ պերկուսիոնիստներ Էվելին Գլեննիի և Դեյվիդ Կորկհիլի և հայտնի դիրիժոր Գեորգ Շոլթիի հետ)։ Ներկայացվել է Gramophone ամսագրի Փառքի սրահում[9]։ Օքսֆորդի երաժշտության պատվավոր դոկտոր է (2013 թվական)[10]։
2016 թվականին, Sony/Columbia/CBS Records-ում 43 տարի աշխատելուց հետո, Պերայան նոր բացառիկ պայմանագիր է կնքել գերմանական Deutsche Grammophon դասական երաժշտության ձայնագրման կազմկակերպության հետ, որտեղ նա առաջին անգամ ձայնագրել է Բախի «Ֆրանսիական սյուիտներ» (French Suites) ալբոմը, որի համար 2017 թվականին ընկերության կողմից արժանացել է գործիքավորման մրցանակի[11]։
Եղբայրը՝ Հենրի Պերայան (անգլ.՝ Herny Perahia), 1999 թվականից ղեկավարում է Նյու Յորք նահանգի փոխադրումների դեպարտամենտի կամուրջների բաժինը[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124218296 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.ram.ac.uk/about-us/about-the-academy/the-bach-prize
- ↑ https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
- ↑ Benjamin Ivry «Murray Perahia: An Eternal Sephardic Jewish Recital»
- ↑ Noam Ben-Zeev «Expanding the Love of Music»
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Encaenia and Honorary degrees 2013 | University of Oxford
- ↑ «IMG Artists Congratulates Our Gramophone Award Winners – Vasily Petrenko, Murray Perahia and Dame Kiri Te Kanawa». www.classicalmusicartists.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «The White House: Henry Perahia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
- Հարցազրույց Մոսկվայի երաժշտական լրատուին (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրեյ Պերայա» հոդվածին։ |