Մյունստերյան ամրոց (գերմ.՝ Fürstbischöfliches Schloss Münster), եպիսկոպոսական աթոռանիստ Մյունստերում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային նահանգի)։ Ներկայումս Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարանի գլխավոր մասնաշենքն է և այցեքարտը։

Մյունստերյան դղյակ
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորՄյունստեր Միտտե[1]
Երկիր Գերմանիա[1][2]
Կառուցված1787
ՃարտարապետՅոհան Կոնրադ Շլաուն[2] և Ferdinand Lipper?[2]
ՊատվիրողMaximilian Frederick of Königsegg-Rothenfels?[2]
Ճարտարապետական ոճբարոկկո
Իրադարձություններ1767 - Դղյակի հիմնարկեք
1787 - Շինարարության ավարտ
1815 - Դղյակը դառնում է
Վեսթֆալիայի օբեր-նախագահի
նստավայր

1945 - Դղյակի ավերում
1946 - Վերականգնման սկիզբ
1950 - Վերականգնման ավարտ
1954 - Դղյակը դառնում է
Վեսթֆալյան համալսարանի
գլխավոր մասնաշենքը

Կայքuni-muenster.de/de/
Քարտեզ
Քարտեզ
 Fürstbischöfliches Schloss Münster Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1661-1700-ական թվականներին Մյունստերյան միջնաբերդում, որի բաստիոնները հիմա հստակ տարորոշվում են ժամանակակից բուսաբանական այգու սահմաններում, կառուցվեց եպիսկոպոսական ամրոց, այսպես կոչված «Պաուլի ամրոցը»։

Յոթնամյա պատերազմի ընթացքում Պաուլի ամրոցը լրջորեն վնասվեց և Մյունստերյան եպիսկոպոսության նախարար Ֆրանց ֆոն Ֆյուրստենբերգը դրա վերակագնումը համարեց աննպատակահաար։ Մյունստերնի նախավերջին եպիսկոպոս և Քյոլնի արքեպիսկոպոս Մաքսիմիլիան Ֆրիդրիխ ֆոն Քյոնիգսեգ Ռոտենֆալը հրամայեց Մյունստերի քաղաքային ամրությունները, ներառյալ միջնաբերդը, քանդել, իսկ նախկին Պաուլի ամրոցի տեղում կառուցել բարոկկո ոճով նոր դղյակ։

Դղյակի կառուցումը հանձնարարվեց ճարտարապետ Յոհան Կոնրադ Շլաուին։ Դղյակի հիմնարկեքը տեղի ունեցավ 1767 թվականի օգոստոսի 26-ին։ Շլաունը մշակեց դղյակի կառուցման գլխավոր հատակագիծը, որը բացի դղյակից նախատեսում էր ծառայողական և տնտեսական շինությունների ամբողջական համակարգ և հսկա ֆրանսիական այգու կառուցում։

Մինչ Շլաունի մահը՝ 1773 թվականը, արդեն ավարտվել էին դղյակի արտաքին հարդարման, հարավային թևամասի ներքին հարդարման աշխատանքները, կառուցվել էին հյուսիսային ձիանոցը և հյուսիսային պահակային շինությունը։ Նոր ճարտարապետ նշանակվեց Վիլհելմ Ֆերդինանդ Լիպպերը։ Նրա օրոք կատարվեց ներքին հարդարման աշխատանքներ կլասիցիզմի ոճով։ Շլաունի նախագծով կառուցվեց նաև հարավային պահակային շինությունը, իսկ հարավային ձիանոցներն ու մի շարք տնտեսական շինություններ այդպես էլ չկառուցվեցին։ Շլաունի նախագծած ֆրանսիական այգու փոխարեն դղյակի հետնամասում ստեղծվեց անգլիական բնապատկերային այգի։

1784 թվականին վախճանվեց շինարարության պատվիրատու Մաքսիմիլիան Ֆրիդրիխ ֆոն Քյոնիգսեգ-Ռոտենֆելզը։ Նրա հաջորդը՝ Մաքսիմիլիան Ֆրանց Ավստրիացին, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բոննի պալատի կուրֆյուրստներում։ Վասալացման ժամանակ, որը տեղի էր ունենում նապոլեոնյան նախարար Թալեյրանի ղեկավարությամբ, 1803 թվականին Մյունստերյան եպիսկոպոսությունը պետականացվեց, և Մյունստերյան դղյակը կորցրեց այն գործառույթը, որի համար կառուցվել էր։ Նույն թվականին դղյակը զբաղեցրեցին պրուսական նահանգապետ Հենրիխ Ֆրիդրիխ Կառլ ֆոմ ունդ ցում Շտեյնն ու գեներալ-ֆելդմարշալ Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխերը։ 1815 թվականին դղյակը դարձավ Վեսթֆալիա նահանգի օբեր-նախագահի նստավայրը։

1897 թվականին դղյակի առջև կանգնեցվեց կայզեր Վիլհելմ I-ի արձանը, որը ապամոնտաժվեց և ձուլվեց 1942 թվականի օգոստոսի 22-ին։

Երրորդ ռեյխի ժամանակ դղյակը Հյուսիսային Վեսթֆալիայի գաուլայտեր Ալֆրեդ Մեյերի նստավայրն էր։ Դղյակում տեղավորված էր նաև պետական կառուցապատման տեսչությունը։ Դղյակի առջևի հրապարակը (ներկայումս՝ Գինդենբուրգի հրապարակ) նացիստական ցուցադրությունների վայր էր։

1941 թվականին դղյակում տեղի ունեցավ առաջին ռմբակոծումը, որի ընթացքում այրվեցին ծպեղները, բայց հրդեհը մարեցին։ 1945 թվականին մարտի 25-ին` դաշնակից զորքերի ավիացիոն հարվածների ժամանակ, դղյակ ընկավ մի քանի հրկիզվող արկ, հրդեհ սկսվեց, որը տևեց մի քանի օր (հրշեջ խմբերը չէին կարողանում մոտենալ դղյակին քանդված փողոցների պատճառով)։ Հրդեհից հետո դղյակից մնացին միայն հիմնական պատերը։

Բրիտանական օկուպացիոն հրամանատարությունը ցանկանում էր քանդել դղյակի ավերակները, բայց այդ որոշումն առաջ բերեց տեղի բնակչության ընդվզումը։ 1946 թվականին սկսվեցին դղյակի վերականգնողական աշխատանքները։ 1947 թվականին ի վերջո ստացվեց շինարարական աշխատանքների թույլատվությունը։ Ընդ որում որոշում ընդունվեց, որ դղյակը փոխանցվում է հողային համալսարանի ենթակայության տակ՝ որպես վարչական և ուսումնական մասնաշենք։ 1949 թվականի հունվարին դղյակում ուսանողների համար անցկացվեցին առաջին դասախոսությունները, իսկ 1950 թվականի հունիսին անցկացված տոնակատարություն՝ ի նշանավորումն դղյակի վերականգնման ավարտի։ Դղյակի վերականգնման ծախսերը կազմեցին մոտավորապես 2,5 միլիոն մարկ։ Շինարարության ընթացքում օգտագործվեց 1,9 միլիոն աղյուս, 50 000 կղմինդր, 800 տ ցեմենտ, 150 տ կրաշաղախ և 1000 մ² ապակի։

1954 թվականին դղյակը դարձավ Վեսթֆալյան համալսարանի գլխավոր մասնաշենքը։ Դղյակին կից պուրակը դարձավ համալսարանական բուսաբանական այգի։ Համալսարանին են պատկանում նաև դղյակային համալիրին պատկանող մնացած շինությունները։

Ճարտարապետություն խմբագրել

Դղյակը կառուցված է բարոկո ոճով կարմիր աղյուսից։ Դեկորատիվ տարրերը (քիվերը, հարթ որմնասյուները, պատուհանների երիզվածքները) պատրաստված են Վեսթֆալիայում հայտնի բաց լեռնային ավազաքարից։ Շինությունը բացարձակ համաչափ է կենտրոնական առանցքի նկատմամբ։ Հյուսիսից հարավ ձգվող շենքն ունի դեպի արևելք ձգվող երկու թևաշենք, որոնք էլ ձևավորում են շքաբակը։

Կենտրոնական ճակտոնի վրա, որը պսակված է ճակտոնազարդով, տեղադրված է զանգով և հողմացույցով լուսանց։ Օրվա մեջ երեք անգամ զանգը հնչեցնում է 10 ծրագրավորված մեղեդիներից մեկը, ինչպես նաև հնչեցնում է յուրաքանչյուր ժամի քառորդ մասը։ Անտիկ ճակտոնը նկարագրում է Մյունստերյան եպիսկոպոսության մեծարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bernd Fischer: Münster und das Münsterland. DuMont Buchverlag Köln, 5. Auflage 1989, ISBN 3-7701-1278-4, стр. 78-82.
  • Jürg Meyer zur Capellen (Hrsg.): Kunstraum Schloss Rhema-Verlag, 1. Auflage 2005, ISBN 3-930454-49-1.
  • Birgitta Ringbeck: Das Schloß zu Münster. Westfälische Kunststätten Bd. 65, Münster 1993, ISSN 0930-3952.
  • Martin Klöffler: Festungs-Inventar. 9. erweiterte und korrigierte Auflage, Düsseldorf 2010, [1], стр. 44.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյունստերյան դղյակ» հոդվածին։