Չեխական հողեր (չեխ․՝ České země), Բոհեմիայի, Մորավիայի և Չեխական Սիլեզիայի տարածքների համակցության նշման համար կիրառվող օժանդակ եզր։ Այսօր այդ երեք պատմական տարածքները կազմում են Չեխիայի Հանրապետությունը։ Ի սկզբանե Չեխական հողերը բնակեցեն եղել բոյերի կելտական ցեղի կողմից, հետագայում այստեղ տարբեր գերմանական ցեղեր են հաստատվել՝ մարկոմանները, կվադերը, լանգոբարդերը (լոմբարդները) և այլք մինչև VII դարիս սկիզբը, երբ այստեղ վերջապես հաստատվեցին սլավոնները։ Գերմանացիները կրկին հաստատվում են Չեխական հողերում և ապրում էին սլավոնների հետ սկսած XIII դարում տեղի ունեցած Բոհեմիայի թագավորների հրավիրումից հետո (բայց Պրահայում նրանք ապրում էին նույնիսկ XII դարի սկզբից)։

Բոհեմիան (կարմիր), Մորավիան (դեղին) և Ավստրիական Սիլեզիան (նարնջագույն) 1892 թվականին

Տարբեր ժողովուրդներ «Չեխական հողեր» եզրի տակ տարբեր բան էին հասկանում։ Որոշ աղբյուրներ այդ եզրի տակ ի նկատի ունեին Բոհեմիայի թագավորության վերահսկման տակ գտնվող հողերը, այսինք Բոհեմյան Թագի հողերը, որոնց մեջ էին մտնում Լուժիցան (1292 - 1635 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության ներքո, այժմ Գերմանիայում է) և Սիլեզիայի մի մասը (1327 - 1742 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության տակ)։

Այլ աղբյուրներ տվյալ եզրի տակ ենթադրում են միայն հիմնական չեխական տարածքները՝ Բոհեմիան, Մորավիան և նախկին Ավստրիական Սիլեզիան։

Սկսած XVIII դարից աղբյուրների մեծամասնությունը «Չեխական հողեր» եզրի տակ հասկանում է համեմատաբար նույն բանը՝ ժամանակակից Չեխիայի Հանրապետության տարածքը։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Pánek, Jaroslav; Tůma Oldřich; և այլք: (2009). A History of the Czech lands. Prague: Karolinum. ISBN 978-80-246-1645-2. {{cite book}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն)