Մյունավվար Մաջիդ ղիզի Ռզաևա (ադրբ.՝ Münəvvər Məcid qızı Rzayeva, հունիսի 6, 1929(1929-06-06), Շուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ - հունիսի 6, 2004(2004-06-06), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի քանդակագործ[1], Ադրբեջանի նկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, Ադրբեջանի Հանրապեդության վաստակավոր արտիստ (1992)[2][3];

Մյունավվար Ռզաևա
ադրբ.՝ Münəvvər Məcid qızı Rzayeva
Ծնվել էհունիսի 6, 1929(1929-06-06)
ԾննդավայրՇուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 2004(2004-06-06) (75 տարեկան)
Վախճանի վայրըԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Honored artist of Azerbaijan

Կենսագրություն խմբագրել

Մյունավվար Ռզաևան ծնվել է 1929 թվականի հունիսի 6-ին Շուշիում։ Սովորել է Ազիմ Ազիմզադեի անվան նկարչության դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Նկարչության դպրոցը և ընդունվել Սուրիկովի անվան Մոսկվայի Նկարչության Պետական ակադեմիա։ 1956 թվականին ավարտել է Ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետը։ 1943 թվականից նա մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 1953 թվականին եղել է Ադրբեջանի նկարիչների միության անդամ։ Եղել է Մշակույթի նախարարության պետական հանձնաժողովի անդամ։

Նա աշխատել է որպես վերականգնող նկարիչ ԱԳԱԱՆիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանում։ Նրա գործերը պահվում են Ադրբեջանի Ռ. Մուստաֆաևի անվան արվեստի պետական թանգարանում, ԱԳԱԱ-ի Նիզամիի գրականության թանգարանում, Օրդուբադի թանգարանում, Սիազանի մշակույթի տանը, արվեստի հիմնադրամում[4]։

Մյունավվար Ռզաևան մահացել է 2004 թվականի հունիսի 6-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մյունավվար Ռզաևա(չաշխատող հղում)
  2. «Ադրբեջանի Հանրապեդության վաստակավոր արտիստ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  3. Волшебный дар Минаввар Рзаевой// Бакинский рабочий : газета. — 12 марта 2012.
  4. Մյունավվար Ռզաևա(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել