Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան

Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան (ադրբ.՝ Nizami Gəncəvi adına Azərbaycan ədəbiyyatı muzeyi), հիմնադրվել է 1939 թվականին Բաքվում։ Տեղակայված է ադրբեջանական մայրաքաղաքի հենց կենտրոնում, Շատրվանների հրապարակից ոչ հեռու, Իչարի Շահարի մուտքի մոտ։ Ներկայումս այս թանգարանն ադրբեջանական հոգևոր մշակույթի խոշորագույն ու ամենահարուստ կենտրոններից է։

Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՎայրԱդրբեջան
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեAZ 1001, Իստիհլալիյաթ փողոց, 53
Հիմնադրվել է1939
ՏնօրենՌաֆայել Բաբա Օղլի Հուսեինով
Հավաքածուի չափս59 275[1]
Կայքnizamimuseum.az/museum/

Հիմնական նպատակները խմբագրել

Հիմնական նպատակը ադրբեջանական գրականության ու մշակույթի մասին նյութերի հավաքագրումը, ուսումնասիրությունն ու պահպանումն են, դրանց ներկայացումը ցուցահանդեսներում ու պատկերասրահներում։ Թանգարանում նաև իրականացվում են խոշորածավալ գիտական հետազոտություններ, գրվում ու հրատարակվում են գրքեր, մենագրություններ։

Թանգարանի պատմությունը խմբագրել

 
«Մետրոպոլ» հյուրանոցը Բաքվում. XX դարի սկիզբ

Շինությունը, որտեղ տեղակայված է թանգարանը, կառուցվել է 1860-ական թվականներին՝ որպես երկհարկանի Քարվանսարա։ Ճարտարապետը Քազիմ բեկ Հաջիբաբաբեկովն է[2]։ 1915 թվականին շենքը դարձավ «Մետրոպոլ» հյուրանոցի մասնաշենք և ավարտին հասցվեց երկրորդ հարկը։ Այնուհետև, 1918-1920 թվականներին այստեղ էին ապրում ու աշխատում Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության Նախարարների պալատի աշխատակիցները, իսկ 1920-30-ական թվականներին այստեղ հաստատվեց Ադրբեջանական արհմիությունների խորհուրդը։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://mct.gov.az/?/az/culturehistory/718/190
  2. Шамиль Фатуллаев. Градостроительство Баку XIX—начала XX веков / Под ред. проф. В. И. Пилявского. — Ленинград: Стройиздат, 1978. — 215 с.

Արտաքին հղումներ խմբագրել