Մյոի Մինա[3] (ճապ.՝ 名井 南, մարտի 24, 1997(1997-03-24)[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1], առավել հայտնի է որպես Մինա[4]), ճապոնացի երգչուհի։ «Twice» երաժշտական խմբի գլխավոր պարող և վոկալիստ։

Մյոի Մինա
Ծննդյան թիվ՝մարտի 24, 1997(1997-03-24)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
 ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, պարուհի, մոդել և կոմպոզիտոր
IMDb։ID 9390213

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

1997-2014: Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել
 
Մինան Twicetagram-ի ելքին, 2017 թվականի հոկտեմբերին

Մյոի Մինան ծնվել է 1997 թվականի մարտի 24-ին ԱՄՆՏեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Բացի ծնողներից, ունի ավագ եղբայր՝ Քայը[5]։ Լինելով երեխա՝ Մինան ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Կոբե քաղաք, որտեղ նրանք ապրել են մշտական բնակության վայրում[6]։ Նրա օրթոպեդ հայրը Սույտայի համալսարանական հիվանդանոցում լավագույն բժիշկն է։ Մինան սովորել է Տակառաձուկի աղջիկների միջնակարգ դպրոցում և տասնմեկ տարի զբաղվել է բալետով[7]։ Աղջիկը հետաքրքրվել է կորեական երաժշտությամբ պատանեկության տարիներին՝ լինելով հարավկորեական «CNBLUE» տղաների խմբի մոլի երկրպագու[8]։ Նա նաև գրանցվել է URIZIP պարային դպրոցում՝ կորեական խմբերի պարարվեստն ուսումնասիրելու համար։

Առաջին անգամ Մինային նկատել են 2013 թվականին հարավկորեական խոշորագույն գործակալություններից մեկի՝ «JYP Entertainment»-ի աշխատակիցները, երբ նա մոր հետ զբոսնում էր Օսակայում։ Մյոին քասթինգ է անցել և 2014 թվականի հունվարին պաշտոնապես դարձել է ընկերության թրեյնին։ Նախընտրական շրջանում աղջիկը նկարահանվել է «miss A»-ի «Only You» և Ուենի «R.O.S.E» տեսահոլովակներում[9]։

2015−ներկա։ «Տասնվեցերորդ», «Twice»-ի առաջնելույթ և անհատական գործունեություն

խմբագրել

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ «JYP»-ն «Mnet»-ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen), որտեղ գործակալության տասնվեց թրեյնիները պայքարել են «Twice» նոր կանանց խմբի կազմում նորամուտը նշելու հնարավորության համար, որտեղ եզրափակիչ կազմում կլինի միայն յոթ մասնակից, Մինան հաստատվեց որպես այն աղջիկներից մեկը, որ կմասնակցի շոուին[10]։ Բոլոր դրվագների ընթացքում աղջիկը հայտնի մասնակիցներից մեկն էր և եզրափակչում հայտնվել է խմբում, սակայն վերջին պահին Փակ Չին Յոնը փոխել է որոշումը, և «Twice»-ի կազմում ընդգրկվել է արդեն ինը մարդ, ավելացվել են Մոմոն և Զիյույը[11][12]։

«Twice»-ի առաջնելույթը կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին «The Story Begins» մինի ալբոմով[13]։ Խումբն զգալի հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականի գարնանը՝ «Cheer Up» սինգլի թողարկմամբ, որը հիթ է դարձել Կորեայում և թույլ է տվել հաղթել «Mnet Asian Music Awards»-ում «Տարվա երգ» անվանակարգում, ինչը նշանավորել է խմբի գործունեության մեջ առաջին բարձրագույն մրցանակը[14]։ 2016 թվականի օգոստոսին Մոմոյի հետ մասնակցել է «Ցնցիր բեմը» պարային շոուի դրվագներից մեկին[15]։

2016 թվականից աղջիկը մասնակցել է այդոլների աթլետիկայի առաջնությանը և 2017 թվականին ոսկե մեդալ նվաճել գեղարվեստական մարմնամարզությունում[16][17]։

Երգի հեղինակ

խմբագրել
Տարի Արտիստ Ալբոմ Երգ
2018 «Twice» «Summer Nights» «Shot Thru the Heart»[18]

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2018 ֆ «TWICELAND» «TWICELAND» Կամեո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Here Are All The Fun Facts You Need To Know About Mina From Twice — 2019.
  2. 2,0 2,1 https://twicejapan.com/feature/profile
  3. Встречается ошибочный вариант написания – Мию Мина.
  4. «TWICE's Mina Profile on Naver». Naver. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  5. «Meet The Siblings Of All The TWICE Members». Koreaboo. July 14, 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  6. «'트와이스TV' 미나 "11년 배운 발레 포기, 후회 없다"». XSportsNews. July 24, 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  7. «10 Things You Didn't Know About TWICE». Soompi. May 20, 2016. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  8. «TWICE's Mina Is Basically A Modern-Day Princess». Koreaboo. October 14, 2017. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  9. «Here's How Each TWICE Member Was Discovered, And Signed To JYP». Koreaboo. October 11, 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  10. «'Sixteen' compete for spot in JYP's next girl group». The Korea Herald. April 29, 2015. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  11. «JYP Entertainment further explain their decision to add Momo and Tzuyu». All K-Pop. July 8, 2015. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  12. «'식스틴' JYP의 미래 짊어질 9인, 걸그룹 트와이스 탄생[종합]». Nate. July 8, 2015. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  13. «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE». Soompi. October 7, 2015. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  14. «TWICE Wins Song Of The Year For 3rd Year In A Row At 2018 MAMA». Soompi. December 14, 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  15. «Twice′s Momo to Take on ′Hit The Stage′ with Mina». Mnet. August 17, 2016. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  16. «Fellow Labelmate Taecyeon Is Proud of TWICE's Mina At The "2016 Idol Star Athletics Championships"». Soompi. September 16, 2016. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  17. «Twice's Mina wins gold in rhythmic gymnastics at the 2017 ISAC». OneHallyu. January 30, 2017. Արխիվացված է օրիգինալից February 3, 2017-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  18. «모모·사나·미나, 트와이스 신곡 '샷 스루 더 하트'로 첫 작사 참여». Naver. June 30, 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոի Մինա» հոդվածին։