Դիսթրես
Դիսթրես, տառապանքի վիճակ, որի դեպքում անձը չի կարողանում լիովին հարմարվել սթրեսային գործոններին և դրանց պատճառած սթրեսին ու ցույց է տալիս ոչ հարմարվողական վարքագիծ[1]։ Դա կարող է ակնհայտ լինել, երբ առկա են տարբեր դրսևորումներ, ինչպիսիք են ոչ պատշաճ սոցիալական փոխազդեցութունը (օրինակ՝ ագրեսիան, պասիվությունը կամ օտարումը)։
Դիսթրեսը էվսթրեսի հակադրությունն է, որը դրական մոտիվացնող սթրեսն է։
Ռիսկի գործոններ
խմբագրելՍթրեսը կարող է առաջանալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են աշխատանքը, ուսումը, հասակակիցները կամ պաշտոնակից անձինք, ընտանիքը և մահը։ Մյուս պատճառները կախված են տարիքից։
Մշտապես սթրեսի մեջ գտնվող մարդկանց շրջանում ավելի մեծ հավանականությամբ կարող են զարգանալ սոմատիկ և հոգեկան հիվանդություններ։ Հոգեբանական դիսթրեսի և մահվան հիմնական պատճառների միջև առկա է հստակ հետադարձ կապ ամբողջ դիսթրեսի միջակայքում[2]։
Պարզվել է, որ բարձրագույն կրթությունը կապված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում հոգեբանական սթրեսի նվազեցման հետ, և այդ ազդեցությունը պահպանվում է ծերացման ողջ պրոցեսի ընթացքում, այլ ոչ թե միայն կրթություն ստանալուց անմիջապես հետո։ Սակայն տարիքի հետ այդ կապը նվազում է։ Հիմնական մեխանիզմը, որի միջոցով բարձրագույն կրթությունը դեր է խաղում տղամարդկանց սթրեսի նվազեցման գործում, ավելի շատ կապված է աշխատաշուկայի ռեսուրսների, քան կանանց սոցիալական ռեսուրսների հետ[3]։
Կլինիկայում դիսթրեսը հիվանդի կողմից հաղորդված արդյունք է, որն ունի մեծ ազդեցություն հիվանդի կյանքի որակի վրա։ Այցելուի դիսթրեսի գնահատման համար առավել հաճախ օգտագործվում է «Տագնապայնության և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակ» (HADS) հարցաթերթիկը։ HADS հարցաթերթիկում ստացված գնահատումը օգնում է կլինիցիստին խորհուրդ տալ կենսակերպի փոփոխություն կամ հոգեկան խանգարումների հետագա ախտորոշում, ինչպիսին է դեպրեսիան[4]։
Կառավարում
խմբագրելՄարդիկ հաճախ ուղիներ են գտնում հաղթահարել սթրեսն ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով։ Դրական մեթոդների օրինակներ են երաժշտություն լսելը, հանգստացնող վարժությունները, գունազարդելը, սպորտով զբաղվելը և այլ օգտակար զվարճանքները։ Բացասական ուղիները ևս շատ են, օրինակ՝ թմրանյութերի օգտագործումը՝ ներառյալ ալկոհոլը, և զայրույթ արտահայտելը, որոնք կարող են հանգեցնել սոցիալական փոխազդեցություններում սթրեսի հետագա խորացմանը հանգեցնող բարդությունների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Recognition and Alleviation of Pain and Distress in Laboratory Animals. ISBN 978-0-309-07525-1.
- ↑ Russ, Tom C. (2012 թ․ հուլիսի 31). «Association between psychological distress and mortality: individual participant pooled analysis of 10 prospective cohort studies». BMJ. 345. doi:10.1136/bmj.e4933. PMID 22849956.
- ↑ Brännlund, Annica (March 2014). «Higher education and psychological distress: A 27-year prospective cohort study in Sweden». Scandinavian Journal of Public Health. 42 (2): 155–62. doi:10.1177/1403494813511559. PMID 24265167.
- ↑ Hansen, C.H. (October 2013). «Screening medical patients for distress and depression: does measurement in the clinic prior to the consultation overestimate distress measured at home?» (PDF). Psychological Medicine. 43 (10): 2121–8. doi:10.1017/S0033291712002930. PMID 23339843.
Ընթերցե՛ք «դիսթրես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |