Մկրտիչ Կասապյան (բուլղար․՝ Мъгърдич Касапян, օգոստոսի 4, 1963(1963-08-04), Պլովդիվ, Բուլղարիա), ծագումով հայ, բուլղարացի նկարիչ, գրաֆիկ, չոր ասեղի առաջատար վարպետ։

Մկրտիչ Կասապյան
Ծնվել էօգոստոսի 4, 1963(1963-08-04) (60 տարեկան)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Մկրտիչ Կասապյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 4-ին Պլովդիվում։ 1962 թվականին ավարտել է Պլովդիվի Ս․ Լավրենովի անվան միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին գերազանց ավարտել է Սոֆիայի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը (Դ․ Սիմեոնովի արվեստանոց)։ Ընդհանուր հաջողությունների համար 1986 թվականին ոսկե մեդալ է ստացել։

1991 թվականին հրավիրվել և ընդունվել է Բուլղարիայի նկարիչների միության և Պլովդիվի նկարիչների ընկերության անդամ։ Մինչև 1996 թվականը աշխատել է, որպես ազատ նկարիչ։

2001 թվականից Պլովդիվի Երաժշտության, պարի և կերպարվեստի ակադեմիայի դոցենտ է[1]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Մկրտիչ Կասապյանը Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո սկսել է մասնակցել Բուլղարիայի և Միջազգային ցուցահանդեսների։ Նրա գրաֆիկակակն աշխատանքների մի մասը ներկայացված է Լոնդոնի «Արևելք-Արևմուտք» պատկերասրահում։ 1990 թվականին մասնակցել է Սոֆիայի «Շիպկա» պատկերասրահում կայացած փոքր գրաֆիկայի ազգային ցուցահանդեսին։ 1991, 1993, 1997 թվականներին մասնակցել է Վարնայում տեղի ունեցած տպագրական բիենալեին։ 1992 թվականին Վարնայի նկարիչների ընկերությունը նրան հրավիրել է մասնակցել Լոնդոնում բուլղարական արվեստի ցուցահանդեսին։ Նույն թվականին բուլղարացի այլ նկարիչների թվում մասնակցել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած ցուցահանդեսին, նաև Գերմանիայում խմբակային Burgvedel ցուցանդեսին։

1993 թվականին Բուլղարիայում Մեծ Բրիտանիայի մշակույթի ներկայացուցիչը անգլիացի գրաֆիկի հետ այցելել է Կասապյանի արվեստանոց, որի ժամանակ Կասապյանը հետաքրքրություն է ցուցաբերել նոր նյութերի և չոր ասեղի նկատմամբ։ Նույն թվականին նա մասնակցել է Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում կազմակերպված տպագրության միջազգային բիենալեին։ Բրիտանացի գալերիստ Փիտեր Ֆորդը «Արևելք-Արևմուտք» պատկերասրահում տեսնելով նրա գրաֆիկաները, հրավիրել է նկարչին ցուցադրվելու իր Բրիստոլի պատկերասրահում, որտեղ ցուցադրվում են փոքր գրաֆիկական գործեր։ Կասապյանը այնտեղ ցուցադրվել է 1994 և 1997 թվականներին, որից հետո նրա գործերը ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում։

1994 թվականին Կասապյանը հանդիպել է ԱՄՆ Պենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքի Փրինթ կենտրոնի (անգլ.՝ Print Center) գործադիր տնօրենին, որից հետո սկսել է համագործակցել նրանց հետ։ Նույն թվականին նա ցուցադրվել է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Tangeman համալսարանի պատկերասրահում։

1995 թվականին Կասապյանը մասնակցել է Սոֆիայում կայացած գրաֆիկայի միջազգային տրիենալեին։ Նույն թվականին ցուցադրվել է Ճապոնիայի Տոկիո և Կանագավա քաղաքներում՝ գրաֆիկայի միջազգային 18-րդ ցուցահանդեսում։

1997 թվականին Կասապյանը մասնակցել է Սոֆիայի պատկերասրահում բացված «Հայ նկարիչները Բուլղարիայում 1897-1997» հոբելյանական ցուցահանդեսին։ Նույն թվականին նա դարձել է Պլովդիվի Երաժշտության, պարի և կերպարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ 2002 թվականին Իսպանիայի մի քանի քաղաքներում բացված բուլղարական գրաֆիկայի ցուցահանդեսների։

Մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

  • 1991 – պատկերասրահ «Ստարինա», Պլովդիվ
  • 1995 – պատկերասրահ «Լուկաս», Պլովդիվ
  • 1996 – պատկերասրահ «Մակտա», Սոֆիա
  • 2001 – պատկերասրահ «Բոմվել», Պլովդիվ
  • 2007 – պատկերասրահ «Ագորա», Սոֆիա
  • 2008 – պատկերասրահ «Վզրաժդանե», Պլովդիվ
  • 2010 – պատկերասրահ «Վզրաժդանե», Պլովդիվ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. * НОЩ НА УЧЕНИТЕ, 2009 Сборен каталог (Весела Статкова, Владимир Генадиев, Димитър Воденичаров, Красимир Добрев, Крикор Касапян, Мъгърдич Касапян, Румен Жеков, Сашо Савов, Свилен Костадинов, Стефан Попов, Никола Лаутлиев)

Արտաքին հղումներ

խմբագրել