Մկնանմաններ
Մկնանմաններ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Myomorpha
Brandt, 1855
| ||||||||||
|
Մկնանմաններ (լատ.՝ Myomorpha), կրծողների կարգի ենթակարգ։ Ընդգրկում է փոքր չափի, արտաքինից մկներին նմանվող 1 ցեղի 16 տեսակ։ Հայաստանում տարածված է մկնիկներ (Sicista) ցեղի հայկական մկնիկ տեսակը։
Արտաքին կառուցվածք Խմբագրել
Մարմնի երկար, մինչև 80 մմ է, պոչինը՝ 120 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 19 գ։ Դնչիկը սուր է, աչքերն ու ականջները՝ փոքր։ Առջևի թաթերը 4-մատնանի են, հետինները՝ 5։ Պոչը բարակ է, մազակալած, մարմնից զգալի երկար, օգտագործվում է ցատկելիս հավասարակշռութունը պահելու, մագլցելիս ճյուղերից կառչելու համար։ Մորթին կարճ է, խիտ և բավական կոշտ, հիմնականում՝ բաց կամ մուգ գորշաշագանակագույն, երբեմն՝ մոխրագույն։
Կենսակերպ Խմբագրել
Հիմնականում գործունյա են մթնշաղին և գիշերը, խիտ մացառուտներում՝ նաև ցերեկը։ Ձմեռը քուն են մտնում։
Սննդառություն Խմբագրել
Սնվում են բուսական կերով, հաճախ՝ միջատներով։
Բազմացում և զարգացում Խմբագրել
Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ։ Հանդիպում են տարբեր լանդշաֆտաերկրաբանական գոտիների զանազան կենսավայրերում, որտեղ կան խիտ և բարձր խոտամացառուտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |