Մկնականջ դաշտային

բույսերի տեսակ
Մկնականջ դաշտային
Մկնականջ դաշտային
Մկնականջ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ենթաընտանիք Միրսինայիններ (Myrsinoideae)
Ցեղ Lysimachia
Տեսակ Մկնականջ դաշտային (L. arvensis)
Միջազգային անվանում
Lysimachia arvensis

Բզրուկ,Մկնականջ դաշտային (լատին․՝ Anagallis arvensis), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ճյուղավոր քառանիստ ցողունով և նստադիր ամբողջաեզր ձվաձև, հակադիր դասավորված տերևներով միամյա խոտաբույս է։ Հնգանդամ, երկար, գեղեցիկ ծաղկակոթերով ծաղիկները մեկական աճում են տերևանութներում։ Ունի կարմիր, նարնջագույն-կարմիր պսակաթերթիկներ, նշտարաձև բաժակաթերթիկներ և կարճ առէջներ։ Բազմաթիվ ձվաձև, գրեթե սև սերմերով պտուղը գնդաձև տուփիկ է։ Տուփիկը բացվում է լայնակի ճեղքով՝ առանձնացող խուփիկով։ Ծաղիկները գիշերը փակվում են իսկ առավոտյան՝ բացվում[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, խոնավ վայրերում, գետափերին և ցանքսերում։ Հանդիպում է Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են եռտերպենային սապոնիններ (ցիկլամին), ֆլավոնոիդներ (կեմպֆռրոլ, կվերցիտին), ֆենոլկարբոնային թթուներ, պրոտեոլիտիկ ֆերմենտներ, անտոցիաններ, ճարպային և եթերային յուղեր, գլիկոզիդներ, դաբաղանյութեր պարունակող վերգետնյա խոտային մասը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնականջ դաշտային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնականջ դաշտային» հոդվածին։