Միկրոմետր (չափման միավոր)

չափման միավոր
(Վերահղված է Մկմից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միկրոմետր Միկրոմետր

Միկրոմետր (նշանակում են՝ մկմ, միջազգային նշանակումը՝ µm, հուն․՝ μικρός «փոքր» և μέτρον «չափ, չափում» բառերից), միավորների միջազգային համակարգում երկարության չափման միավորի մասնիկ։ Այն հավասար է մետրի մեկ միլիոներորդ մասին (10−6 մետր կամ 10−3 միլիմետր)՝ 1 մկմ = 0,001 մմ = 0,0001 սմ = 0,000001 մ։

Միկրոմետրական չափի փոշեհատիկ գնդասեղի գլխիկին

1879-1967 թվականներին պաշտոնապես օգտագործվում էր միկրոն (մկ, µ) անվանումը, որը հետագայում չեղարկվել է չափի և կշռի գլխավոր կոնֆերանսի XIII որոշմամբ (1967/68)[1][2]։

ՄԻ համակարգում միավորների մասերի ձևավորման համար օգտագործվող միկրո նախածանցը ընդունվել է չափի և կշռի XI գլխավոր կոնֆերանսի ժամանակ 1960 թվականին Մի-ի ընդունման հետ միասին[3]։

Կիրառություն խմբագրել

 
6 մկմ տրամագծով ածխածնային թելը, մարդու 50 մկմ տրամագծով մազի հետ համեմատությամբ

Միկրոմետրը հանդիսանում է չափման ստանդարտ միավոր, որն ունի տրված չափի համար թույլատրելի սխալանքի չափ (ըստ պետական ստանդարտի), մեքենաշինության և գրեթ բոլոր այլ արտադրություններում, որտեղ պահանջվում է չափերի բացարձակ ճշտություն։ Միկրոմետրերով չափում են նաև ինֆրակամիր ճառագայթների ալիքի երկարությունը։

Չափման այս միավորն ավելի լավ պատկերացնելու համար կարելի է դիտարկել հետևյալ օրինակները․

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Деньгуб В. М., Смирнов В. Г. Единицы величин. Словарь справочник. — М.: Издательство стандартов, 1990. — С. 78. — 240 с. — ISBN 5-7050-0118-5
  2. Resolution 7 of the 13th meeting of the CGPM (1967/68)(անգլ.) на сайте Международного бюро мер и весов
  3. Resolution 12 of the 11th meeting of the CGPM (1960)(անգլ.) на сайте Международного бюро мер и весов
  4. ГОСТ 7601-78. Физическая оптика. Термины, буквенные обозначения и определения основных величин Արխիվացված 2013-03-23 Wayback Machine
  5. «Функции и свойства эритроцитов» (ռուսերեն). MedUniver.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Энциклопедия волос: Все, что нужно знать о волосах» (ռուսերեն). Schwarzkopf.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին. «По европейским меркам тонким считается волос диаметром от 0,04 до 0,06 мм. Нормой считаются волосы диаметром 0,06—0,08 мм, а толстыми — от 0,08 до 0,1 мм. Волосы азиатов в сравнении с волосами европейцев более толстые: средняя толщина волос в Азии составляет от 0,08 до 0,12 мм.»