Նանոմետր, մետրային համակարգում երկարության չափման միավոր, որը հավասար է մետրի մեկ միլիարդերորդ մասին։ Անունը կազմված է տասնորդական նախածանց նանո-ից (հունարեն՝ νᾶνος -«թզուկ» ) և չափման միավոր մետրից (հունարեն՝ μέτρον - «չափ» )։ Կարող է գրվել գիտական նշանագրությամբ որպես 1×10−9 մ, ինժեներական նշանագրությամբ՝ 1 E−9 մ և պարզապես 1/1,000,000,000 մ։ Մեկ նանոմետրը հավասար է տասը անգստրեմի։

Կիրառում

խմբագրել

Նանոմետրը հաճախ օգտագործվում է ատոմային մակարդակի մեծություններն արտահայտելու համար։ Օրինակ՝ հելիում ատոմի տրամագիծը հավասար է մոտավոր 0.1 նմ, իսկ մի ռիբոսոմը մոտավոր 20 նմ է։ Նանոմետրը սովորաբար օգտագործվում է որոշելու էլէկտրամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունը սպեկտրի տեսանելի հատվածում։ Տեսանելի լույսը փոփոխվում է 400-ից 800 նմ[1]։ Անգստրեմը, որը հավասար է 0.1 նմ, նախկինում օգտագործվել է այս նպատակների համար։

Պատմություն

խմբագրել

Նանոմետրը նախկինում հայտնի է եղել որպես միլիմիկրոմետր, կամ ավելի հաճախ կարճ տարբերակով՝ միլիմիկրոն, քանզի այն միկրոնի (միկրոմետր) 1/1000-րդ մասն է։ Այն հաճախ նշանակվում էր նշանով կամ ավելի հազվադեպ՝ µµ նշանով[2][3][4]։ 1960 թվականին Միավորների միջազգային համակարգը ընդունել է «նանո-» նախածանցը միլիարդերորդի համար[5]։ Նանոմետրը հաճախ ասոցացվում է նանոտեխնոլոգիաների ոլորտի հետ։ Ուշ 1980-ական թվականներից սկսած այն նաև օգտագործվում էր կիսահաղորդչային արդյունաբերության մեջ արտադրական տեխնոլոգիաների սերունդներին նկարագրելու համար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hewakuruppu, Y., et al., Plasmonic “ pump – probe ” method to study semi-transparent nanofluids, Applied Optics, 52(24):6041-6050
  2. Svedberg, The; Nichols, J. Burton (1923). «Determination of the size and distribution of size of particle by centrifugal methods». Journal of the American Chemical Society. 45 (12): 2910–2917. doi:10.1021/ja01665a016.
  3. Sweden, The; Rinde, Herman (1924). «The ulta-centrifuge, a new instrument for the determination of size and distribution of size of particle in amicroscopic colloids». Journal of the American Chemical Society. 46 (12): 2677–2693. doi:10.1021/ja01677a011.
  4. Terzaghi, Karl (1925). Erdbaumechanik auf bodenphysikalischer Grundelage. Vienna: Franz Deuticke. էջ 32.
  5. Asimov, Isaac (1960), Realm of Measure, Fawcett Premier, pg 42.

Արտաքին հղումներ

խմբագրել