Միկրո
Միկրո-ն (հունարեն՝ μικρός -«փոքր» ) (հայերեն նշանակումը՝ մկ, միջազգային նշանակումը՝ µ կամ u) տասնորդական նախածանց է, որը փոքրացնում է ֆիզիկական մեծությունը 106(1 000 000) անգամ, կամ, որ նույնն է, բազմապատկում է 10−6(0.000 001) արտադրիչով[1][2]։
Օրինակ՝
- 1 միկրովայրկյան = 10-6 վայրկյան
կամ կրճատ գրելաձևով՝
- 1 մկվ= 1µվ = 10-6 վ
Մետրի հետ բացի միկրոմետր տերմինից գործածվում է նաև միկրոն համարժեք տերմինը։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Միկրոէլեկտրոնիկա բառը կազմված է միկրո և էլեկտրոնիկա բառերից, այսինքն էլեկտրոնիկա, որի էլեմենտները միկրոմետրի կարգի են։
- Տարածված μTorrent ծրագրի անվանումը կազմված է μ(միկրո) և տոռռենտ բառերից, այսինքն՝ միկրոտոռռենտ։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Archived 2013-11-02 at the Wayback Machine. Утверждено Постановлением Правительства РФ от 31 октября 2009 г. N 879
- ↑ «ГОСТ 8.417-2002. Государственная система обеспечения единства измерений. Единицы величин»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին։ Վերցված է 2017 թ․ հունիսի 24