Չափ ու կշռի միջազգային բյուրո
Չափ ու կշռի միջազգային բյուրո, (ֆր.՝ Bureau International des Poids et Mesures, BIPM), անընդհատ գործող միջազգային կազմակերպություն, ղեկավար կայանը տեղակայված է Սևր քաղաքում (Փարիզի արվարձաներից, Ֆրանսիա)։
Չափ ու կշռի միջազգային բյուրո | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն, միջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | BIPM[1], BIPM[2] և IBMG |
Հիմնադրված | մայիսի 20, 1875[3] |
Գլխադասային գրասենյակ | Մեծ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4] |
Կայք | bipm.org/en/home/ bipm.org/fr/home/ |
Հիմնադրվել է 1875 թվականին, Մետրական կոնվենցիայի ստորագրման հետ միաժամանակ։ Բյուրոյի հինական խնդիրը կայանում է այս կոնվենցիայի բոլոր երկրներում միավորների միջազգային համակարգի (մի համակարգի) ստեղծումը[5]։ Չափ ու կշռի միջազգային բյուրոն աշխատում է Չափ ու կշռի Միջազգային կոմիտեի հսկողության տակ։
Չափ ու կշռի միջազգային բյուրոյում պահվում են հիմնական միավորների միջազգային ստուգաչափերը և իրականացվում են միջազգային չափագիտության աշխատանքներ, կապված ազգային ստուգաչափերի միմյանց և միջազգայինի ստուգաչափերի հետ համեմատման, ինչպես նաև միջազգային ստուգաչափերի մշակման և պահպանման հետ։
Չափ ու կշռի միջազգային բյուրոյում անցկացվում են նաև չափագիտության ոլորտի հետազոտություններ, ուղղված չափումների ճշտության մեծացմանը։
2018 թվականի դրությամբ 60 երկիր արդեն հանդիսանում են անդամ և ևս 42 երկիր և կազմակերպություն հանդիսանում են Չափ ու կշռի միջազգային բյուրոյի զուգորդված ամդամ[6]։
Բյուրոն ֆինանսավորվում է Մետրական կոնվենցիայի մասնակից երկրների կողմից։
ՂեկավարներԽմբագրել
Ստեղծված օրվանից մինչ օրս բյուրոն ղեկավարել են[7][8]։.
Անուն | Երկիր | Ղեկավարման տարեթիվ |
---|---|---|
Ջիլբերտ Գովի | Իտալիա | 1875–1877 |
Ջ․Պերնե | Շվեյցարիա | 1877–1879 |
Օլե Ջակոբ Բրոկ | Նորվեգիա | 1879–1889 |
Ջ․ Ռենե Բենուա | Ֆրանսիա | 1889–1915 |
Շարլ Էդուար գիյոմ | Շվեյցարիա | 1915–1936 |
Ալբեր Պերար | Ֆրանսիա | 1936–1951 |
Շարլ Վոլե | Շվեյցարիա | 1951–1961 |
Ժան Տերրիեն | Ֆրանսիա | 1962–1977 |
Պիեր Ջակոմո | Ֆրանսիա | 1978–1988 |
Թերրի Ջ․Քուինն | Միացյալ թագավորություն | 1988–2003 |
Էնդրյու Ջ․Վալլարդ | Միացյալ թագավորություն | 2004–2010 |
Միշել Քյուն | Գերմանիա | 2011–2012 |
Մարտին Ջ․Տ․Միլթոն | Միացյալ թագավորություն | 2013–ից մինչ օրս |
2013 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենն է դոկտոր Մարտին Միլլոն (Martin J.T. Milton )[9][10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.bipm.org/fr/about-us/
- ↑ https://www.bipm.org/en/about-us/
- ↑ https://www.bipm.org/en/worldwide-metrology/metre-convention/
- ↑ https://www.bipm.org/en/access
- ↑ The role and objectives of the BIPM(անգլ.) на сайте МБМВ
- ↑ Member States(անգլ.) на сайте МБМВ
- ↑ «Directors of the BIPM since 1875»։ Bureau International des Poids et Mesures։ 2018։ Վերցված է նոյեմբերի 9, 2018
- ↑ «NPL Fellow, Dr Martin Milton, is new Director at foundation of world's measurement system»։ QMT News (Quality Manufacturing Today)։ August 2012։ Վերցված է սեպտեմբերի 30, 2012
- ↑ Change of Director (1 January 2013) Archived 22 January 2013 at the Wayback Machine. на сайте МБМВ
- ↑ Dr Martin Milton(անգլ.) на сайте МБМВ
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт МБМВ
- BIPM (անգլ.)
- BIPM (ֆր.)