Ռոզա Մխիթարյան

հայ դերասան
(Վերահղված է Մխիթարյան Ռոզաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա Մխիթարյան (սեպտեմբերի 6, 1931(1931-09-06), Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ ժողովրդական արտիստ (2008), Արծվաբերդի պատվավոր քաղաքացի[1]։

Ռոզա Մխիթարյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1931(1931-09-06) (92 տարեկան)
ԾննդավայրՂրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ռոզա Մխիթարյանը ծնվել է Շամշադինի շրջանի Ղրղի գյուղում, 1931 թվականին։ 6 տարեկան հասակում առաջին անգամ նրան թատրոն է տարել հայրը, որտեղից սկսել է սերը դեպի թատերական աշխարհ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը։ Եղել է Մհեր Մկրտչյանի համակուրսեցին։ Երբեմն զբաղվում է նաև ասմունքով։ 1957 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է[2]։ Մարմնավորել է շուրջ 150 դերեր, խաղացել դերասաններ Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց հետ։ Հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում[3][4]։ Անվանի դերասանուհու մասին գրվել է մենագրություն։ 2021 թվականի դրությամբ հայ թատրոնի պատմության մեջ միակ դերասանուհին, որը նոր դերերով խաղում է բեմում 90 տարեկան հասակում։

Դերեր թատրոնում

խմբագրել
  • Սուսամբար՝ «Նամուս»
  • Նուբար՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»
  • Շուշան՝ «Պեպո»
  • Սաթենիկ՝ «Վաճառքի ենթակա չէ»
  • Յուլինկա՝ «Եկամտաբեր պաշտոն»
  • Սմերալդինա՝ «Երկու տիրոջ ծառան»
  • Սողոմե՝ «Պաղտասար աղբար»
  • Աննա Կիրիլովնա՝ «Ախ, այդ ծնողները»
  • Վարվառա Իվանովնա՝ «Խնայեցե՛ք տղամարդկանց
  • Արուս (Նանի)՝ «Աշնան արև»[5]
  • Սողոմե՝ «Պաղդասար աղբար»
  • Անֆիսա՝ «Երեք քույր»

Կինոդերեր

խմբագրել
  • Օսան տատ - «Մոսկվիչ, իմ սեր»
  • Անուշ - «Արջասար»
  • «Անմոռանալի օր»
  • «Լոլա»
  • «Մեր գյուղը»

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Արժանացել է մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի, 2 արիության մեդալի

  • Արիության մեդալ, 1965 թ.,
  • Պատվոգիր ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրություն,1967 թ.
  • Արիության մեդալ,1973 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1989 թ.
  • Մովսես Խորենացու մեդալ, 2004 թ.
  • «Կնոջ դերի լավագույն դերակատարման համար» մրցանակ՝ «Աշնան արև» - Արուս, 2006 թ.
  • Մետքասյա Սիմոյնանի անվան «Արտիստ» մրցանակ, 2006 թ.
  • Արծվաբերդի պատվավոր քաղաքացի, 2008 թ.
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2008 թ.
  • Մրցանակ «Կնոջ դերի լավագույն դերակատար»՝ Սաթենիկ «Վաճառքի ենթակա չէ», Թատերական Լոռի փառատոն, 2010 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2011 թ.
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ՝ «50 տարուց ավելի ծառայության համար», 2013 թ.
  • ԿԳՄՍ Ոսկե մեդալ թատրոնում ունեցած նշանակալի ավանդի համար, 2021 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Դանիելյան, Սամվել (2021 թ․ սեպտեմբերի 9). «Լուրջ կերպարների պրոֆեսիոնալ դերակատարն ու կոմեդիաներում՝ ծիծաղի թագուհին». aravot.am.
  2. ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյան
  3. «Ռոզա Մխիթարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. Ռոզա Մխիթարյան. «Բոլոր դերերս էլ սիրում եմ, էդ միևնույնն է թե ասեք` ո՞ր երեխայիդ ես ավելի շատ սիրում»
  5. [1]

Արտաքին հղումներ

խմբագրել