Միքայիլ Աբդուլաև
Միքայիլ Հուսեյն օղլի Աբդուլաև (ադրբ.՝ Mikayıl Hüseyn oğlu Abdullayev, դեկտեմբերի 19, 1921[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] - օգոստոսի 21, 2002, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1958), ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Միքայիլ Աբդուլաև ադրբ.՝ Mikayıl Hüseyn oğlu Abdullayev | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1921[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 21, 2002 (80 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | գրաֆիկա |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | իմպրեսիոնիզմ |
Պարգևներ | Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, Ջավահարլալ Ներույի պարգև և «Անկախություն» շքանշան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Mikayil Abdullayev Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է դեկտեմբերի 19-ին, Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը (1949)։ Հայտնի են Աբդուլաևի «Հնգամյակի ճանապարհներով» (1949), «Երջանկություն կառուցողները» (1951) և արդյունաբերական թեմաներով ու ժանրային բնույթի այլ կտավներ, «Սոցիալիստական Բաքուն» (1947) գրաֆիկական նկարաշարքը, Սուլեյման Հուսեյն Ռահիմովի «Շամո» վեպի նկարազարդումները (1954)։ Մահացել է 2002 թ-ի օգոստոսի 21-ին Բաքվում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдуллаев Микаил Гусейн оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 16—17.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 20)։ |