Միքայել Տերյան
Միքայել Նիկիտայի Տերյան (հուլիսի 14, 1905[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 13, 1987[2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, ալտահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), պրոֆեսոր (1944)
Միքայել Տերյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1905[1][2] Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1987[2] (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և վիոլինահար |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մեծ թատրոն, Կոմիտասի անվան քառյակ[3], Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբ և Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1925) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ. Դուլով և Կ. Մոստրաս)։ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից է և 1924-1936 և 1938-1947 թվականներին՝ ալտահարը։ 1935 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1944 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1948-1953 թվականներին եղել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, 1965-1966 թվականներին՝ Հայասատնի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[4]։ Ելույթներ է ունեցել Դ. Օյստրախի, Լ. Օբորինի և Ս. Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում։ Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը։ 1961 թվականին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում[5]։
Մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ (1946)
- Հ. Ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (1970)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.mosconsv.ru/ru/person.aspx?id=9027
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.komitas.am/eng/komitas_quartet.htm
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Միքայել Տերյան (1905-1987)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.