Միքայել Անդրեյի Վելիկանով (հունվարի 10 (22), 1879, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 1, 1964(1964-05-01)[1], Ilyichyovo, Վիբորգսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային հիդրոլոգ, ցամաքի հիդրոլոգիայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից, անդամ (1939 թվական)։ ՌԽՖՍՀ գիտական և տեխնիկական վաստակավոր գործիչ (1948 թվական)։

Միքայել Վելիկանով
Ծնվել էհունվարի 10 (22), 1879
Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 1, 1964(1964-05-01)[1] (85 տարեկան)
Ilyichyovo, Վիբորգսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանZelenogorsk Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, ջրաբան, երկրաբան, երկրաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան
Գործունեության ոլորտՋրաբանություն, Ցամաքի հիդրոլոգիա[2], Կոյուղի[2], Հիդրոերկրաբանություն[2] և Երկրաֆիզիկա[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը (1903 թվական)։ 1917 թվականից դասավանդել է Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտում, 1920 թվականից՝ Մոսկվայի մարզագծային ինստիտուտի պրոֆեսոր։ 1930 թվականից Վելիկանովը գլխավորել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի ցամաքի հիդրոլոգիայի ամբիոնը։ 1935 թվականին ԽՍՀՄ ԴԱ-ի կազմում ստեղծել է գետահունային լաբորատորիա, որը ղեկավարել է մինչև 1952 թվականը։ 1945 թվականին Մոսկվայի համալսարանում հիմնադրել է գետահունային պրոցեսների ֆիզիկայի ամբիոնը։ Վելիկանովին է պատկանում հոսքակայանների ստեղծման գաղափարը, որը լայն զարգացում է ստացել ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Վելիկանովը սահմանել է հոսքի ստրուկտուրայի և գետահունի ձևավորման օրինաչափությունները։ Վելիկանովի «Ցամաքի հիդրոլոգիա» (1925 թվական) դասընթացում առաջինն է տվել գիտության այդ ճյուղի համակարգված շարադրանքը։ Մասնակցել է ՀԽՍՀ-ի, Անդրկովկասի, Միջին Ասիայի տարածքի ոռոգման և էներգետիկ նախագծերի փորձաքննման աշխատանքներին։

  • Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկեր խմբագրել

  • Водный баланс суши, М., 1940.
  • Движение насосов, М., 1948.
  • Динамика пусловых потоков, т. 1-2, 3 изд., М., 1954-1955.
  • Русловый процес, М. 1958.
  • Гидрология суши, 5 изд.,1964.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Великанов Михаил Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 360