Միքայել Վարդանով
Միքայել Վարդանով (փետրվարի 21, 1937, Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2009, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), վավերագրական կինոյի վարպետ՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ։ Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոների դափնեկիր։
Միքայել Վարդանով | |
---|---|
Միքայել Վարդանով, Սերգեյ Փարաջանով (ձախից-աջ) | |
Ծնվել է | Փետրվարի 21, 1937 |
Ծննդավայր | Ռուսաստան, |
Մահացել է | Դեկտեմբեր 29, 2009 (72 տարեկանում) |
Մահվան վայր | Հոլիվուդ, |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայաստան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, ռեժիսոր, կինոօպերատոր և արվեստագետ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1033410 |
parajanov.com/vartanov/ |
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱվարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը 1965 թվականին։ Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991 թթ)։ Այդ պատճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով «Հայկական հողի գույնը» (1969) ֆիլմում, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) ֆիլմում և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմում։
Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն)։ Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Հայկական հողի գույնը» (1969), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) էր։
2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (անգլ.՝ Parajanov-Vartanov Institute)՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով[1][2]։
Աշխատանքներ
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանումը | Oրիգինալ անվանումը | Անգլերեն անվանումը | Տեղեկություն |
---|---|---|---|---|
1968 | Հայկական հողի գույնը | Цвет Армянской Земли | The Color of Armenian Land | Վարդանովի արգելված[3] դեբյուտային ֆիլմը։ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումը կինոյում։ Վավերագրական տրիլոգիա, մաս I |
1971 | Աշնանային հովվերգություն | Осенняя пастораль | Autumn Pastoral | Արգելված. ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան |
1972 | Եվ այսպես ամեն օր | И так каждый день | And So Every Day | ռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան |
1974 | Քաջարան | Каджаран | Kajaran | Անավարտ՝ Վարդանովին Հայֆիլմ-ից հեռացրեցին (7 ամիս Փարաջանովի բանտարկումից հետո) |
1975 (կինո օպերատոր) | «Տարվա եղանակները» | Bремена Года | Seasons of the Year | ընկերոջ՝ ռեժիսոր Փելեշյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Տարվա եղանակները» |
1979 (կինո օպերատոր) | Թթենի | Шелковица | The Mulberry Tree | ընկերոջ՝ ռեժիսոր Մելկոնյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Թթենի» ֆիլմը |
1984 | Արմատներ | Корни | Roots | Առաջին ռեժիսորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի։ |
1987 | Ջնջված դեմքեր ֆիլմ | Ջնջված դեմքեր | Erased Faces | |
1989 | Մինաս. Ռեքվիեմ | Մինաս. Ռեքվիեմ | Minas: A Requiem | Վավերագրական տրիլոգիա, մաս II |
1992 | Փարաջանով։ Վերջին Գարուն | Параджанов. Последяя весна (Исповедь) | Parajanov։ The Last Spring | Վավերագրական տրիլոգիա, մաս III |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Փարաջանով-Վարդանով ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Hollywood Reporter
- ↑ «Հայկական հողի գույնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
Գրականություն
խմբագրել- Hollywood Reporter. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Միքայել Վարդանովի մասին (20 окт 2015)
- Г. Абрамов "Искусство древнее, вечно живое", газета Правда, Москва (20 апр 1966)
- Մ. Վարդանով «Սերգեյ Փարաջանովի հետ», Սովետական Արվեստ (1985)
- M. Vartanov "Sergej Paradzanov." "Il Cinema Delle Repubbliche Transcaucasiche Sovietiche." Venice, Italy: Marsilio Editori, 1986. (Իտալերեն) ISBN 8831748947
- M. Vartanov "Les Cimes du Monde." Cahiers du Cinéma" no. 381, 1986 (Ֆրանսերեն) ISSN 07578075
- М. Вартанов "Снова с Параджановым", Литературная Армения (1988)
- А. Крюкова "В Москве вручали русского Оскара", Независимая газета, Москва (21 дек 1992)
- С. Арутюнян "Ника-93 Микаэлу Вартанову", Республика Армения (21 дек 1992)
- В. Бадасян "Приближение к духовности", Республика Армения (25 июня 1993)
- Thomas, Kevin. "Intoxicating spirit." "Los Angeles Times" (1 January 2004).
- Г. Столина "Больше, чем легенда", Панорама, Голливуд (14 янв 2004)
- Р. Егиазарян "Мишель Вартанов из бывшего СССР", Новое время, Ереван (4 июня 2005)
- А. Христафорян "Кино: Последняя весна", журнал Афиша, Ереван, н. 12 (2005)
- Dixon, Wheeler & Foster, Gwendolyn. "A Short History of Film." New Brunswick, NJ: Rutgers University Press, 2008. ISBN 9780813542690
- Rollberg, Peter. "Historical Dictionary of Russian and Soviet Cinema." Scarecrow Press, 2008. ISBN 9780810860728
- Schneider, Steven Jay. "501 Movie Directors." London: Hachette/Cassell, 2007. ISBN 9781844035731
- Kilday, Gregg. "Beverly Hills Film Festival", Hollywood Reporter, 5 April 2011
- Kaplan, Illyse. "Beverly Hills Film Festival", Variety, 7 April 2011
- Noh, Jean. "Busan Film Festival", Sceeen International Daily, 10 September 2012
- "Director Martin Scorsese accepts 2014 Parajanov-Vartanov Institute Award", California Courier, Los Angeles, 13 October 2014
Արտաքին հղումներ
խմբագրել- Միքայել Վարդանովի կենսագրությունը Parajanov.com-կայքում
- Միխայիլ Վարդանով Արխիվացված 2022-01-25 Wayback Machine
- Hollywood Reporter Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Միքայել Վարդանովի մասին
- Միխայիլ Վարտանով ի էջը Internet Movie Database կայքում
- Մոսկվայի առաջին հեռուստատեսային ալիք Միքայել Վարդանովի մասին
- Հեռուստատեսային ալիք Լոս Անջելեսում Միքայել Վարդանովի մասին
- International Documentary Festival Amsterdam Արխիվացված 2020-10-24 Wayback Machine
- Busan International Film Festival
- Թագուհի Վարդանյանը Միքայել Վարդանովի մասին
- Մարկո Մյուլերը Միքայել Վարդանովի մասին