Միքայել Սարգսյան
Միքայել (Մեխակ) Ահարոնի Սարգսյան (1884[1], Գոմաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1920)։
Միքայել Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1884[1] |
Ծննդավայր | Գոմաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1971[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Վաղ հասակից մեկնել է Բաքու, զորակոչվել է բանակ և կրտսեր սպայի կոչումով մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Բանակում մասնակցել է ընդհատակյա հեղափոխական գործունեության։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է դիվիզիայի զինվորների պատգամավորների խորհրդի անդամ։ 1917 թվականին զորացրվել է և հայրենի գյուղում կազմակերպել Հայաստանում առաջին գյուղական բոլշևիկյան խորհուրդը (և զինված դրուժինան)։ Անմիջական մասնակցությամբ շրջանում կազմակերպվեցին այսպես կոչված՝ բոլշևիկյան բջիջներ։ Հեղափոխական գործունեության համար Անկախ Հայաստանի կառավարությունը Սարգսյանին բանտարկել է։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը բռնազավթելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2]՝ 1920 թվականի դեկտեմբերից եղել է Սևանի հեղկոմի նախագահ։ Մասնակցել է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար մղված Փետրվարյան ապստամբության ճնշմանը։ 1921-1953 թվականներին տնտեսական ղեկավար աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր շրջաններում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։ |