Միքայել Միքայելյան (դահուկորդ)

հայ դահուկորդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Միքայելյան (այլ կիրառումներ)

Միքայել Արթուրի Միքայելյան (հուլիսի 10, 1999(1999-07-10), Աշոցք, Շիրակի մարզ, Հայաստան), հայ դահուկորդ։ Հայաստանի բազմակի չեմպիոն։ 2018 և 2022 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։

Միքայել Միքայելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 10, 1999(1999-07-10) (24 տարեկան)
Ծննդավայր՝Աշոցք, Շիրակի մարզ, Հայաստան

Կարիերա խմբագրել

Միքայել Միքայելյանը նորամուտը միջազգային ասպարեզում նշել է 2015 թվականին Ֆալունում կայացած դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում։ Այնտեղ նա 95-րդ տեղն է զբաղեցրել արագավազքում[1]։

Հաջորդ տարի նա մասնակցել է Լիլեհամերի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ 35-րդ տեղն է զբաղեցրել արագավազքում, 28-րդը՝ արգելարշավում և 26-րդ հորիզոնականը՝ 10 կմ ազատ ոճի դահուկավազքում[1]։

Էրզրումում 2017 թվականի Եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական փառատոնում նա զբաղեցրել է 30-րդ տեղը արագավազքում, 25-րդը՝ 7,5 կմ դասական ոճի վազքում և 15-րդը՝ 10 կմ ազատ ոճի վազքում[1]։

2017 թվականի փետրվարին Լահտիում կայացած դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում նա կրկին զբաղեցրել է 95-րդ տեղը արագավազքում[1]։

2018 թվականի հունվարին Աշոցքում Միքայելյանը դարձել է 10 կմ արագավազքի Հայաստանի չեմպիոն, իսկ Գոմսում կայացած դահուկավազքի աշխարհի պատանեկան առաջնությունում արագավազքում զբաղեցրել է 51-րդ տեղը, 33-րդ տեղը՝ 10 կմ դասական ոճի վազքում և 23-րդ տեղը՝ սկիաթլոնում[1]։

Փհենչհանում կայացած 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 83-րդ տեղը 15 կմ ազատ ոճի վազքում և 72-րդ տեղը արագավազքում[1]։

2018/19 մրցաշրջանում Լահտիում կայացած դահուկային սպորտի պատանիների աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 40-րդ տեղը 10 կմ ազատ ոճի վազքում և 37-րդ տեղը՝ 30 կմ զանգվածային մեկնարկով վազքում, իսկ Տիրոլի Զեեֆելդում կայացած դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում 15 կմ դասական ոճի վազքում վերջնագիծը հատել է 74-րդը[1]։

Կրասնոյարսկում կայացած 2019 թվականի ձմեռային ունիվերսիադայում նրա լավագույն արդյունքը 11-րդն էր արագավազքում[1]։

Միքայելյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաև 2019 և 2020 թվականներին 10 կմ ազատ ոճի և 10 կմ դասական ոճի վազքում և 2020 թվականին՝ արագավազքում[1]։

Նորամուտն Աշխարհի գավաթում Միքայելը նշել է 2019 թվականի նոյեմբերին Ռուկա Տրիպլեում, որտեղ նա զբաղեցրել է 73-րդ տեղը[1]։

2020/21 մրցաշրջանում նա 51-րդ տեղն է զբաղեցրել 2021 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, որը կայացել է Վուոկատտիում, ինչպես նաև 8-րդ տեղը 15 կմ ազատ ոճի վազքում և 59-րդ տեղը սկիաթլոնում՝ 2021 թվականին Օբերստդորֆում կայացած դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում և 47-րդ տեղը՝ 15 կմ ազատ ոճի վազքում[1]։

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիադայում Միքայելը մասնակցել է սկիաթլոնի (15+15 կմ, 47-րդ տեղ), ինչպես նաև 15 կմ դասական ոճի վազքի (61-րդ տեղ) մրցումներին[1]։

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «MIKAYELYAN Mikayel - Athlete Information». www.fis-ski.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին. Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Միքայելյան (դահուկորդ)» հոդվածին։