Միքայել Հարությունյան (ԽՍՀՄ հերոս)

հայ զինվորական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հարությունյան (այլ կիրառումներ)

Միքայել Սաղաթելի Հարությունյան (հունիսի 15, 1898(1898-06-15), Գեղանուշ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - հուլիսի 13, 1944(1944-07-13)[1] կամ հունիսի 24, 1944(1944-06-24)[2][3], Arekhawsk, Օրշայի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ զինվորական գործիչ, գվարդիայի եֆրեյտոր, Խորհրդային Միության հերոս (ետմահու՝ հուլիսի 22, 1944 թվական), ԽՄԿԿ անդամ։

Միքայել Հարությունյան
հունիսի 15, 1898(1898-06-15) - հուլիսի 13, 1944(1944-07-13)[1] (46 տարեկան) կամ հունիսի 24, 1944(1944-06-24)[2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԳեղանուշ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Մահվան վայրArekhawsk, Օրշայի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանԱմավլոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
ԿոչումԵֆրեյտոր[2][3]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[2][3], Կուրսկի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[2]
Լենինի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1898 թվականի (ըստ այլ աղբյուրների 1905, 1907 թվականներ) հունիսի 15-ին Կապանի շրջանի Գյուտկում (այժմ Գեղանուշ) գյուղում։ 1926 թվականին մեկնել է Միջին Ասիա, Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքը, 1928 թվականին տեղափոխվել Սամարղանդ, որտեղ էլ ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, դարձել առևտրի աշխատող։ Աշխատել է սովխոզում, պետապահովագրության բաժնում, դարձել ԽՄԿԿ անդամ։

1942 թվականի փետրվարի 23-ին Սամարղանդի զինվորական կոմիսարիատից զորակոչվել է Զինված ուժեր, 1942 թվականին մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, դեկտեմբերի 24-ին վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո՝ 1943 թվականին մասնակցել է Կուրսկի ճակատամարտի, Կալինինի և Նովգորոդի մարզերի ազատագրմանը։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին նորից վիրավորվել է։ 1944 թվականին մասնակցել է Բելառուսի ազատագրման և Մերձաբալթիկայի վերագրավման մարտերին։ Եղել է գվարդիայի եֆրեյտոր։ 1944 թվականի հունիսի 24-ին հակառակորդի ուժեղ կրակի տակ Հարությունյանն առաջինն է անցել Արևմտյան Դվինայի ձախ ափը և զինակիցների հետ պաշտպանել գրավված հենակետը։ Այդ մարտում ծանր վիրավորվել է և մահացել։

«Օրեխ բնակավայրի ազատագրման և Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած քաջության և անձնազոհության համար» Միքայել Հարությունյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։

Գրականություն

խմբագրել
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат,
  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Энциклопедия фонда «ХайАзг»

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 321