Միքայել Հակոբով

շախմատիստ

Միքայել Հակոբով (ֆիններեն՝ Mikael Agopov, մարտի 5, 1978(1978-03-05)), ֆիննահայ շախմատիստ, միջազգային վարպետ (1999 թվական)[2]։ Ֆինլանդիայի եռակի չեմպիոն (2011, 2015 և 2018)։ Նրա ամենաբարձր վարկանիշը եղել է 2465 (2015 թվականի հունիսին)։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ նա Ֆինլանդիայի 5-րդ լավագույն ակտիվ խաղացողն է[2]։

Միքայել Հակոբով
Պետություն(ներ) Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվմարտի 5, 1978(1978-03-05) (46 տարեկան)
Կոչումմիջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2440
ՖԻԴԵ համար501840
365chessMikael_Agopov
Chesstempo համար2675
ICCF համար2675
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1] և Շախմատային օլիմպիադա 2014[1]
 Mikael Agopov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միքայել Հակոբովը ծնվել է 1978 թվականի մարտի 5-ին։

Հակոբովը երեք անգամ՝ 2011, 2015 և 2018 թվականներին, հաղթել է Ֆինլանդիայի շախմատի առաջնությունում[3]։

2013 թվականին Վիլյանդիում կայացած Իլմար Ռաուդի 100-ամյակին նվիրված միջազգային մրցաշարում Հակոբովը Վլադիսլավ Կովալյովի հետ կիսել է առաջին հորիզոնականը[4]։

Միքայել Հակոբովը Ֆինլանդիայի հավաքականի կազմում շախմատային հինգ օլիմպիադայի (1998, 2008-2014[5]) և Եվրոպայի թիմային վեց առաջնության (1999, 2007-2015[6]) մասնակից է։ Օլիմպիադաներում նա խաղացել է 45 պարտիա և վաստակել 24 միավոր (17 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 14 պարտություն)[5]։ Եվրոպայի թիմային առաջնություններում նա խաղացել է 50 պարտիա և վաստակել 20 միավոր (11 հաղթանակ, 18 ոչ-ոքի, 21 պարտություն)[6]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7][8]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1995 2235 2235 2235
1996 2230 2295 2295 2230
1997 2305 2300 2305 2300
1998 2320 2350 2350 2320
1999 2398 2409 2409 2398
2000 2402 2399 2372 2402 2372
2001 2354 2368 2381 2376 2381 2354
2002 2400 2412 2406 2376 2412 2376
2003 2376 2376 2378 2389 2389 2376
2004 2389 2394 2393 2393 2394 2389
2005 2384 2384 2389 2388 2389 2384
2006 2386 2386 2377 2412 2412 2377
2007 2412 2415 2436 2440 2440 2412
2008 2444 2441 2436 2449 2449 2436
2009 2433 2435 2442 2452 2448 2452 2433
2010 2459 2440 2433 2436 2419 2422 2459 2419
2011 2429 2423 2425 2443 2445 2450 2450 2423
2012 2448 2444 2452 2442 2429 2431 2427 2426 2429 2452 2426
2013 2429 2414 2422 2424 2429 2429 2429 2439 2440 2434 2435 2421 2440 2414
2014 2413 2421 2422 2428 2431 2431 2443 2431 2422 2433 2439 2437 2443 2413
2015 2447 2447 2443 2442 2437 2465 2458 2455 2445 2453 2452 2452 2465 2437
2016 2454 2454 2455 2444 2442 2428 2432 2440 2440 2433 2431 2428 2455 2428
2017 2415 2415 2424 2423 2423 2423 2419 2419 2419 2426 2429 2429 2429 2415
2018 2430 2430 2437 2436 2436 2436 2447 2447 2447 2442 2446 2450 2450 2430
2019 2449 2449 2444 2440 2432 2432 2422 2422 2422 2429 2430 2430 2449 2422
2020 2429 2429 2430 2430 2430 2430 2430 2430 2430 2430 2430 2427 2430 2427
2021 2427 2427 2427 2430 2447 2447 2427
2022 2444 2445 2446 2455 2464 2450 2446 2464 2444
2023 2450 2451 2457 2461 2454 2461 2450
2024 2450 2442 2450 2442


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
  2. 2,0 2,1 «Agopov, Mikael FIDE Chess Profile - Players Arbiters Trainers». ratings.fide.com. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  3. «Mikael Agopov becomes Champion of Finland». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  4. ERR (2013 թ․ հուլիսի 7). «Viljandi maleturniir lõppes külalismaletajate võiduga». ERR (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  5. 5,0 5,1 «OlimpBase :: Men's Chess Olympiads :: Mikael Agopov». www.olimpbase.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 «OlimpBase :: European Men's Team Chess Championship :: Mikael Agopov». www.olimpbase.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  7. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  8. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Հակոբով» հոդվածին։