Միքայել Թումանյան
Թումանյան Միքայել Գալուստի (մարտի 1, 1886, Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։
Միքայել Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1886 Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 24, 1950[1] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1914) |
Գիտական աստիճան | ակադեմիկոս (1943) |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1914 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ Երևանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտում (1930-1949)։ 1944 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի տնօրենն է եղել մինչև 1950 թվականը։ Թումանյանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտոգենեզում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (1935 - 1937), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1944-1947)։ Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։
ԳրականությունԽմբագրել
- Միքայել Գալուստի Թումանյան, Կենսամատենագրություն, Երևան, 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 236)։ |