Միքայել Ագրիկոլայի հուշարձան
Միքայել Ագրիկոլայի հուշարձան (ֆիններեն՝ Mikael Agricolan muistomerkki), հումանիստ և ֆիննական գրերի հիմնադիր, լյութերական եպիսկոպոս Միքայել Ագրիկոլայի նվիրված հուշարձան Վիբորգի լյութերական տաճարի մուտքի մոտ։ Կանգնեցվել է 1908 թվականին։ Ոչնչացվել է խորհրդաա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում, վերականգնվել է 2009 թվականին և տեղադրվել Թատերական հրապարակում` Վիբորգի Պողոս Պետրոսի լյութերական տաճարի մոտ[1]։ Հուշարձանի կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայի մի շարք քաղաքներում։
Միքայել Ագրիկոլայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1908 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Վիբորգ |
Մասն է | Թատերական հրապարակ |
Bust of Mikael Agricola in Vyborg Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄիքայել Ագրիկոլայը նախնական կրթությունը ստացել է Վիբորգում[2]։ Ենթադրվում է, որ եպիսկոպոսը թաղվել է Վիբորգի տաճարներից մեկում։ Եպիսկոպոսի վիբորգյան հուշարձանը ստեղծել է քանդակագործ Էմիլ Վիկստրյոմը (1864-1942)[3]։
Միքայել Ագրիկոլայի իրական պատկերը չի պահպանվել, և նրա տեսքն անհայտ է։ Այդ պատճառով էլ Վիբորգի հուշարձանի կրկնօրինակները լայն տարածում են գտել Ֆինլանդիայում։ Նման կիսանդրիներ են տեղադրվել են Տուրկուում (1910), Լահտիում (1953) և Պերնայայում (1959)։
Էմիլ Վիկստրյոմը բաց գրքով է պատկերել քարոզչի և ուսուցչի կերպարը։ Պատվանդանին, որը եկեղեցական ամբիոն էր հիշեցնում, տեղադրված է երկու պատկերի կոմպոզիցիա, մի ծեր մարդ լսում է իր համար գիրք կարդացող աղջկան։ Կոմպոզիցիան խորհրդանշում է կյանքի շրջապտույտը և գրագիտության իմաստը։ Պատվանդանի վրա կա հին ֆիննական մակագրություն, որտեղ նշված է.
Ով ներթափանցել է մարդկանց հոգիները, կհասկանա մեր ֆիննական լեզուն (Kylle se kwle Somen kielen ioca ymmerdä Kaikein mielen): |
Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1940) հուշարձանն անհետացել է։ Ֆիննական մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ քանդակը թաքցրել են հողի տակ, բայց որոնումներն արդյունք չեն տվել[4]։
1993 թվականին Վիբորգի քաղաքային գրադարանի ճեմասրահում տեղադրվել է Ագրիկոլայի բնօրինակ քանսակներից մեկի կրկնօրինակը։ 2009 թվականից կիսանդրին տեղադրվել է Վիբորգի Պողոս Պետրոս լյութերական տաճարում։ Ընդ որում, պատվանդանին, որն իր նախկին տեսքով չի վերականգնվել, աստվածաշնչյան ասույթը գրված է երեք լեզվով. «Երանի խաղաղարարներին» (այդ մակագրությունը տեղադրված է կողային մասում)։ Ճակատային մասուում, ինչպես նախկինում, տեղադրված է ֆիններենով բանաստեղծական տող՝ «Kylle se kwle Somen kielen ioca ymmerdä Kaikein mielen»:
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձան Լահտիում
-
Հուշարձան Պերնայայում
-
Հուշարձան Տուրկուում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Открытие памятника Микаэлю Агриколе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Открыт памятник Микаэлю Агриколе
- ↑ Mikael Agricolan muistomerkki, 1908
- ↑ «Микаэль Агрикола Возвращается в Выборг». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միքայել Ագրիկոլայի հուշարձան կատեգորիայում։ |