Միքայել Ագրիկոլա

ֆինն հումանիստ և ռեֆորմացիայի գործիչ

Միքայել Ագրիկոլա (ֆիններեն՝ Mikael Agricola, մոտ 1510[1][2], Pernå, Ֆինլանդիա[1] - ապրիլի 9, 1557(1557-04-09)[3][4][5][…], Պիոներսկոե, Վիբորգի նահանգ), շվեդական ծագմամբ ֆինն հումանիստ և ռեֆորմացիայի գործիչ։ Ֆինլանդիայի առաջին լյութերական եպիսկոպոս, լուսավորիչ և Աստվածաշնչի ֆիններեն առաջին թարգմանիչ։

Միքայել Ագրիկոլա
Դիմանկար
Ծնվել էմոտ 1510[1][2]
ԾննդավայրPernå, Ֆինլանդիա[1]
Մահացել էապրիլի 9, 1557(1557-04-09)[3][4][5][…]
Մահվան վայրՊիոներսկոե, Վիբորգի նահանգ
ԳերեզմանՎիբորգ
Քաղաքացիություն Շվեդիա
ԱզգությունՖիննական առածներ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, քահանա, թարգմանիչ, աստվածաբան, բանաստեղծ և աստվածաշնչի թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններLutheran Bishop of Turku?
 Mikael Agricola Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Միքայել Օլայը ծնվել է մոտավորապես 1510 թվականին (որոշ ուսումնասիրություններով՝ 1507[6]) Նյուլանդի գավառի Պերնայա (շվեդ.՝ Pernå) համայնքի Տորսբյու (շվեդ.՝ Torsby) գյուղում, ունևոր գյուղացու ընտանիքում։ Երեխային անվանակոչել են գավառական եկեղեցու հովանավոր սրբի անունով։ Միքայելը ունեցել է երեք քույր։ Ուսուցիչները նկատել են Միքայելի լեզուների հանեպ ունեցած ընդունակությունը և ուղարկել են նրան սովորելու Վիբորգի լատինական դպրոցում։

Այդ տարիներին ժամանակակից Ֆինլանդիան Շվեդիայի մաս է կազմել, որն էլ եղել է Կալմարյան միության մեջ։ 1518-1520-ականների սկզբին Շվեդիայում սկսել են քարոզել Մարտին Լյութերի առաջին հետևորդները։ 1523 թվականին Գուստավ Վազան դարձել է Շվեդիայի թագավոր։ Սկզբում նոր թագավորը բացասաբար է արձագանքել նոր վարդապետության քարոզին, բայց ներքաղաքական բարդ իրավիճակը ստիպել է նրան որոնել նոր դաշնակիցներ երկրի ներսում։ 1524 թվականին թագավորի և Կղեմես VII պապի միջև հակասություն է ծագել նոր արքեպիսկոպոս ընտրելու շուրջ, որի արդյունքում պապական իշխանության հետ հարաբերությունները վերջնականապես ընդհատվել են։

Եկեղեցու բարեփոխումները Շվեդիայում իրականացվել են աստիճանաբար։ 1525 թվականից ժամերգության ծառայությունները սկսեցել են իրականացվել շվեդերենով, 1526 թվականին լույս է տեսել Նոր Կտակարանը, իսկ 1541 թվականին՝ ամբողջ Աստվածաշունչը, և թագավորը հրամայել է բոլոր եկեղեցիներին գնել նոր գրքեր[7]։

Ուսանողական տարիներ խմբագրել

Վիբորգում սովորելու ընթացքում Միքայելը վերցրել է «Ագրիկոլա» (այսինքն՝ «հողագործ») ազգանունը։ Այդ ժամանակ հայրերի զբաղմունքի հետ կապված ազգանունները հաճախ հանդիպել են առաջին սերնդի գիտնականների շրջանում։ Հավանաբար, հենց Վիբորգում էր, որ Ագրիկոլան առաջին անգամ առնչվել է ռեֆորմացիայի և հումանիզմի գաղափարների հետ։ Այդ ժամանակ Վիբորգի ամրոցի պարետը գերմանացի կոմս Յոհանն էր, որը ծառայել է Շվեդիայի թագավոր Գուստավ Վազային։ Կոմսը բարեփոխումների կողմնակից էր և ամրոցում արդեն անցկացվել են լյութերական ժամերգություններ։

1527 թվականին Վեստերոսկի ռիկսդագում եկեղեցու ղեկավար է հռչակվել թագավորը, իսկ վանքերի ունեցվածքը բռնագրավվել է հօգուտ արքունիքի։ Եկեղեցու գործերը սկսել են ղեկավարել արքայի կողմից նշանակված աշխարհիկ անձինք։

 
Տուրկուի տաճարը

1528 թվականին Միքայելը տեղափոխվել է Տուրկու (Աբո), որն այդ ժամանակ Շվեդիայի ֆիննական տարածքների և կաթոլիկ թեմի փաստացի կենտրոնն էր, որտեղ նա ծառայության է անցել եպիսկոպոս Մարտին Սկյուտտեի գրասենյակում, որը նույնպես նոր էր ստանձնել այս պաշտոնը։

Հենց Տուրկուում էլ Ագրիկոլան հանդիպել է Մարտին Լյութերի առաջին ֆինն ուսանող Պիտեր Սյարկիլահտիին, որը կրքոտ կերպով քարոզել է ռեֆորմացիայի գաղափարները (մասնավորապես, որ Աստվածաշունչը հասանելի լիներ մարդկանց իրենց մայրենի լեզվով)։ 1529 թվականին Սյարկիլահտիի մահից հետո Ագրիկոլան շարունակել է նրա աշխատանքը։

Քահանա, ուսումը Գերմանիայում խմբագրել

 
Վիթթենբերգ в 1536/37

1531 թվականին Ագրիկոլան ձեռնադրվել է քահանա։ 1536 թվականին Տուրկուի եպիսկոպոսը նրան ուղարկել է ուսման Գերմանիայի Վիթթենբերգ քաղաքում, որտեղ Ագրիկոլան հաճախել է Ֆիլիպ Մելանհտոնի դասախոսություններին, ով հիանալի տիրապետել է հունարենին։ Այստեղ էլ նա ծանոթացել է Լյութերի հետ։ Երեք տարի անց՝ 1539 թվականի ամռանը, Ագրիկոլան ավարտել է ուսումը, ազատական արվեստի մագիստրոսի կոչումով[8]։ Բարեփոխիչ երկու քահանաներն էլ նրան հանձնարարական նամակներ են տվել՝ ուղղված թագավոր Գուստավ Վազային։ Այդ նամակների շնորհիվ կրթաթոշակ ստանալով՝ Ագրիկոլան գնել է գրքեր և ձեռնամուխ եղել հիմնական գրքերի ֆիններեն թարգմանությանը։ Նա իր առաջին ֆիններեն գիրքը` «ABC-kiria» այբբենարանը հրատարակել է 1543 թվականին։ Այսօր 1543 թվականը համարվել է ֆիննական գրերի ստեղծման տարի։

 
Abckiria (1543)

1548 թվականին Միքայել Ագրիկոլան ավարտել է Նոր Կտակարանի թարգմանությունը։ Ողջ տպաքանակը հրատարակվել է Ստոկհոլմում՝ պետական միջոցներով։ Նոր Կտակարանի ֆիններեն թարգմանությունն Ագրիկոլան սկսել էր դեռևս Վիտտենբերգում։ Բացի այդ, նա ֆիններեն (որը դեռ գրական լեզու չէր) էր թարգմանել Հին Կտակարանի որոշ մասեր և ուսանելի շատ ստեղծագործություններ։ Ագրիկոլան կիրթ անձնավորություն էր, հումանիստ։ Նրա անձնական գրադարանում են գտնվել Արիստոտելի, Դիոգենեսի, Լաերտսկու, Ստրաբոնի, Պլավտայի և Տերենցիայի ստեղծագործությունները։ Այս գրքերում պահպանվել են շվեդերեն նրա անձնական գրառումները։ Նա ծանոթ է եղել Օվիդիոսի, Վիրգիլիոսի, Ցիցերոնի, Տակիտոսի, Էրազմ Ռոտերդամցու ստեղծագործություններին, վերջինիս, ի տարբերություն շատ կաթոլիկ և բողոքական աստվածաբանների, հարգանքով է վերաբերվել և ազատորեն մեջբերում է կատարել նրանից։ Ագրիկոլայի ստեղծագործություններում հանդիպում են տեղեկություններ լատիներեն լեզվով աստղագուշակությունից և բժշկությունից, ինչպես նաև Վյայնիմյոնենի, Իլմարայնենի Կալեվիպոեգի մասին առաջին հիշատակումները։ Տուրկուի եպիսկոպոսի համար էպոսների այս հերոսները հեթանոսության վերապրուկներ էին, որոնց նկատմամբ նա բացասական վերաբերմունք ուներ։

Ֆինլանդիայի առաջին լյութերական եպիսկոպոսը խմբագրել

Նա Աբոյի մայր տաճարի դպրոցի տնօրենն էր և կանոնականը, իսկ 1550 թվականից՝ եպիսկոպոսը։

Մահ խմբագրել

1556 թվականին Ագրիկոլան, Գուստավ I Վազայի դեսպանության անդամների կազմում, մեկնել է Մոսկվա՝ ռուս-շվեդական պատերազմի ավարտի հետ կապված հաշտության պայմանագիր կնքելու համար։ Վերադարձի ճանապարհին նա հիվանդացել է և 1557 թվականի ապրիլի 9-ին մահացել Կուոլեմայարվիում (ներկայիս Պիոներսկոե, ժամանակակից Պրիմորսկի մոտակայքում), Կիրենեմիի հրվանդանի Օզերկի գյուղից 10 կիլոմետր հյուսիս-արևմուտք (Պետերբուրգից Պրիմորսկոյե մայրուղով մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա) կա նշան, որը ցույց է տալիս նրա մահվան և հուշարձանի վայրը)։ Միքայել Ագրիկոլային հուղարկավորել են 1557 թվականի ապրիլի 12-ին Վիբորգում։

Ագրիկոլան Ֆինլանդիայի մշակույթում խմբագրել

Ֆիններեն լեզվի օր խմբագրել

«Միքայել Ագրիկոլայի օրը» կամ «Ֆիննական լեզվի օրը» Ֆինլանդիայում նշվում է ամեն տարի ապրիլի 9-ին՝ Ագրիկոլայի մահվան օրը։ Ի պատիվ ֆիննական գրերի ստեղծողի, այդ օրը Ֆինլանդիայում բարձրացվում է ազգային դրոշը[9]։

Դրամատուրգիայում խմբագրել

Ֆինլանդացի դրամատուրգ Պաավո Հաավիկկոյի, Agricola ja kettu-ի (Ագրիկոլան և աղվեսը) պիեսում, որի պրեմիերան կայացել է Հելսինկիում 1968 թվականին, Ագրիկոլան մասնակցել է ժամանակի միջազգային քաղաքական խարդավանքներին։ Ռուսաստանի և Շվեդիայի միջև հակամարտությունը, որի մաս է կազմել նաև Ֆինլանդիան, ընկալվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի միջև։ Բեմադրության ռեժիսորն էր Կալլե Հոլմբերգը, և պիեսը արդիականացնելու համար նա Իվան Ահեղ ցարին հագցրել էր Իոսիֆ Ստալինի հագուստը։

Հուշարձաններ խմբագրել

  • Միքայել Ագրիկոլայի հուշարձանը Վիբորգում, Ռուսաստան։ Այն ի սկզբնե տեղադրվել է 1908 թվականի հունիսի 21-ին Նոր Մայր տաճարի մուտքի մոտ։ Դա իրենից ներկայացրել է Ագրիկոլայի կիսանդրին բարձր պատվանդանի վրա, որի ստորին հատվածում տեղադրվել է քանդակագործական խումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տաճարը ավերվել է, հուշարձանը վերաձուլվել։ 2009 թվականի հունիսի 27-ին Ագրիկոլայի նոր ձուլված կիսանդրին տեղադրվել է մասամբ պահպանված հին պատվանդանի վրա (պատվանդանը և քանդակագործական խումբը, որը զգալիորեն վնասվել էր, չի վերականգնվել) և տեղակայվել Պողոս Պետրոս լյութերական տաճարի մոտ[10]։

Վիբորգում գտնվող Ագրիկոլայի կիսանդրու կրկնօրինակները տեղադրվել են Ֆինլանդիայի հետևյալ քաղաքներում սովորական պատվանդանների վրա`

  • Տուրկույում՝ մայր տաճարի սրահում։
  • Պերնայայում՝ Սուրբ Միքայել եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել է Ագրիկոլան։
  • Լահտիում։
  • Տուրկուում՝ Մայր տաճարի դիմաց, տեղադրվել է Ագրիկոլայի մեկ այլ հուշարձան, որտեղ պատկերված է եպիսկոպոսը ամբողջ հասակով։
  • Հելսինկիում եկեղեցին անվանակոչվել է Ագրիկոլայի անունով, իսկ նրա արձանը զարդարել է Մայր տաճարը։
  • Հուշարձան է տեղադրվել նաև Ագրիկոլայի մահվան վայրում՝ Ֆիննական ծոցի ափին։ Այն տեղակայվել է Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգից Պրիմորսկոյե մայրուղով 100 կիլոմետր հեռավորության վրա, Պիոներսկոյե ավանի մոտակայքում։ Դա մահարձանի տիպի շիմաքար է շրջապատված չուգուն ցանկապատով, որը տեղադրվել է 1900 թվականին։ Խորհրդային տարիներին հուշարձանը պատվիրել են ապամոնտաժել, բայց Վիբորգի թանգարանի աշխատակիցները պահպանել են քարը՝ այն տեղափոխել են գավառագիտական թանգարանի ֆոնդին։ 2000 թվականին հուշարձանը վերականգնվել է իր նախկին տեղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  2. 2,0 2,1 Mikael Agricola (շվեդերեն)SLS.
  3. 3,0 3,1 3,2 Michael Olavi Agricola (շվեդերեն) — 1917.
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Anna Perälä (2008) Mikael Agricola. Det kungliga boktryckeriets mest betydande kund., Biblis, nr.43, sid:3-23, ISSN 1403-3313
  7. Murray R. Svenska kyrkans historia. Stockholm, 1978, р.26
  8. Макаров, 2007
  9. День Микаэля Агриколы (День финского языка) — 9 апреля. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  10. «Открытие памятника Микаэлю Агриколе, 27 июня 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 1997. — 16 syyskuun. — Дата обращения: 11.02.2018. — ISSN 1799-4349.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Ագրիկոլա» հոդվածին։