[1]

Վիվա-ՄՏՍ
Viva-MTS
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Ընկերության տեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2004
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենԱրմեն Ավետիսյան
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
Արդյունաբերությունբջջային կապ
Մայր ընկերությունՎիվաՍել-ՄՏՍ
Կայքmts.am(հայ.)(անգլ.)
Ընկերության պատկերանիշը 2004-2007 թվականներին

«Վիվա-ՄՏՍ» (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ), բջջային օպերատոր, որը տրամադրում է բջջային կապի, շարժական ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք այլ ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում։ Կազմակերպության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսաստանյան ՄՏՍ խմբին, իսկ 20%-ը՝ լիբանանյան «Fattouch Group»-ին։

2009 թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց 3G ցանց, իսկ արդեն 2010 թ. 3G ծածկույթ ապահովեց Հայաստանի ողջ տարածքում։ 2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինը Հայաստանում սկսեց շահագործել 4G կապը[2]։

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 4 ցանցային կոդ՝ 093, 094, 098 և 077 (միջազգային ձևաչափով՝ +374 93 XXXXXX, +374 94 XXXXXX, +374 98 XXXXXX, +374 77 XXXXXX)։

Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը[3]։

Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը[4]։

2022 թ․ հունիսի 15-ին ընկերության տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը[5]։

Տես նաև Խմբագրել

Հայաստանի ինտերնետ պրովայդերների ցուցակ

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել