Միցա Տոդորովիչ (բոս․՝ Mica Todorović, 1900[1][2], Սարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina - 1981, Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի նկարչուհի, Բոսնիա և Հերցեգովինայի նկարիչների ընկերակցության (ասոցիացիայի) հիմնադիրներից մեկը։

Միցա Տոդորովիչ
բոս․՝ Mica Todorović
Ծնվել է1900[1][2]
ԾննդավայրՍարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina
Վախճանվել է1981
Մահվան վայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունԶագրեբի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Ժանրնատյուրմորտ
Պարգևներ
Շքանշան «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» և Աշխատանքի շքանշան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Միցա Տոդորովիչը ծնվել է 1900 թվականին Սարաևոյում[3]։ Ծննդավայրի իգական դպրոցն ավարտելուց հետո՝ 1920 թվականին ընդունվել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիան (միակ աղջիկն է եղել իրենց դասարանում)[4]։ 1926 թվականին ավարտելով բարձրագույն ուսումնական այդ հաստատությունը՝ վերադարձել է Սարաևո[4], որը կերպարվեստի բոլոր տեսակների կենտրոնն էր տարածաշրջանում[5]։ Որոշ ժամանակ անց Միցան Վերածննդի դարաշրջանի արվեստն ուսումնասիրելու նպատակով մեկնել է Իտալիա[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կալանավորվել է, նետվել Ստարա Գրադիշկայի համակենտրոնացման ճամբար, այնուհետև արտաքսվել Ավստրիա՝ հարկադիր աշխատանքի։ 1945 թվականին Միցա Տոդորովիչը դարձել է Բոսնիա և Հերցեգովինայի նկարիչների ընկերակցության (ասոցիացիայի) հիմնադիրներից մեկը։ Հետագայում դարձել է Բոսնիայի, ապա նաև Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիաների իսկական անդամ, ընդ որում՝ Բոսնիայում այդպիսի բարձր պատվի արժանացած առաջին կինն է եղել։ Նա եղել է նաև Սարաևոյի կիրառական արվեստների դպրոցի առաջին պրոֆեսորներից մեկը։

Մահացել է 1981 թվականին[4]։

Գործունեությունը խմբագրել

Տոդորովիչի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1930 թվականին Մեծ Բրիտանիայում[7]։ Լինելով սոցիալիստ՝ նա կապվել է նկարիչների Zagreb Zemlja խմբի հետ, այդ խնբի կազմում իր աշխատանքները ներկայացրել Լյուբլյանայում, եվրոպական այլ քաղաքներում[3]։ Խումբը կազմված էր բանվոր դասակարգի կյանքը պատկերող նկարիչներից[8]։ 1932 թվականին Միցան վերադարձել է Սարաևո, որտեղ անդամագրվել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցությանը։ 1937 թվականից նա հիմնականում ներկերով է աշխատել, ձեռք բերել չափազանց զարգացած գունընկալում[6]։

1945 թվականին նկարչուհին Բելգրադում ցուցմունք է տվել ռազմական հանցագործությունները քննող պետական հանձնաժողովին, որտեղ որպես ապացույցներ օգտագործվել են նաև նրա «Յասենովացի և Գրադիշկայի համակենտրոնացման ճամբարների վերջին զոհերը» նկարաշարերը կազմող ստեղծագործությունները[4]։ Հետագայում Բելգրադում և Սարաևոյում երկուական անգամ (համապատասխանաբար 1954 ու 1968 թթ. և 1962 ու 1975 թթ.) կազմակերպվել են նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսներ[3]։ 1980 թվականին էլ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Տոդորովիչի նկարների հետահայաց ցուցադրությունը[4]։

1992 թվականին փլվել է «Oslobođenje» օրաթերթին պատկանող տասհարկանի շենքը, որի հետևրանքով կորստի են մատնվել նաև Միցա Տոդորովիչի հեղինակած լուսանկարները[9]՝:

2019 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային պատկերասրահում ցուցադրվել են 1929-1933 թվականների միջակայքում Միցա Տոդորովիչի ստեղծած կտավները[10]։ Այդ պատկերասրահի հավաքածուում ընդգրկված են նրա 300-ից ավելի աշխատանքներ, որոնցից մի քանիսը մշտական ցուցադրության են ներկայացված[6][11]։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովրդին մատուցած ծառայությունների համար շքանշան
  • Աշխատանքի շքանշան (ՀՍՖՀ)

Հիշատակ խմբագրել

Միցա Տոդորովիչի պատվին Սարաևոյի Գորիցե շրջանի փողոցներից մեկը, որտեղ գտնվել է նկարչուհու տունը, կոչվել է նրա անունով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 CONOR.Sl
  2. 2,0 2,1 Brelet C. Le Dictionnaire universel des créatrices (ֆր.) / B. Didier, A. Fouque, M. Calle-GruberÉditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
  3. 3,0 3,1 3,2 «Mica Todorović - Jedna od najvećih bosanskohercegovačkih umjetnica». Impuls (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Dženeta (2018 թ․ նոյեմբերի 5). «Mica Todorović je bila Sarajka i prva članica Akademije nauka BiH». Sarajke.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  5. Calic, Marie-Janine (2019 թ․ հունիսի 10). The Great Cauldron: A History of Southeastern Europe (անգլերեն). Harvard University Press. էջ 547. ISBN 978-0-674-98392-2.
  6. 6,0 6,1 6,2 «Mica Todorović | UGBiH.ba» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Mica Todorović - Jedna od najvećih bosanskohercegovačkih umjetnica». Impuls (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  8. Rowlands, Marc. «27 incredible images from the current Zemlja exhibition». Time Out Croatia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  9. Dizdarević (1993). Sarajevo : a war journal. ISBN 978-0-88064-149-4.
  10. «SMICALICE – Mica Todorović's Drawings 1929-1933 | UGBiH.ba» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Permanent Exhibition: Intimacies of space | UGBiH.ba» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել