Միրոսլավ Լայչակ (սլովակ.՝ Miroslav Lajčák, մարտի 20, 1963(1963-03-20)[1][2], Poprad, Չեխոսլովակիա և Poprad, Պրեշովյան շրջան, Սլովակիա[1]), սլովակ քաղաքական գործիչ և դիվանագետ։ Սլովակիայի փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը 2012 թվականի ապրիլի 4-ից։

Միրոսլավ Լայչակ
 
Կուսակցություն՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Բրատիսլավայի Յա․ Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 20, 1963(1963-03-20)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Poprad, Չեխոսլովակիա կամ Poprad, Պրեշովյան շրջան, Սլովակիա[1]
Քաղաքացիություն  Սլովակիա
Ամուսին Jarmila Lajčáková-Hargašová?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ռուսական ծագում ունեցող ընտանիքում[3]։ Միրոսլավ Լայչակը սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա ուսումնասիրել է միջազգային հարաբերությունները ՄՀՄՊԻ-ում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նա նաև ավարտել է Գարմիշ Պարտենկիրխենում (Գերմանիա) գտնվող Ջորջ Մարշալի եվրոպական կենտրոնը։

1988 թվականին Լայչակը սկսել է աշխատել Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1991-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի դեսպանատանը։ 1993-1994 թվականներին եղել է այն ժամանակվա Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յոզեֆ Մորավչիկի կաբինետի ղեկավարը։ 1994-1998 թվականներին եղել է Ճապոնիայում Սլովակիայի դեսպանը, իսկ 2001-2005 թվականներին՝ նախկին Հարավսլավիայում (2003 թվականից՝ Սերբիան և Չեռնոգորիան), Ալբանիայում և Մակեդոնիայում։

2007 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Բոսնիայի և Հերցեգովինայի միջազգային հանրության գերագույն ներկայացուցիչ և ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

2007 թվականի դեկտեմբերի 16-ին բոսնիացի սերբերի խոշորագույն «Nezavisne novine» թերթը Լայչակին ճանաչել է Տարվա մարդ[4]։ Գրեթե երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 28-ին, նրան նման տիտղոս է շնորհել բոսնիացի մուսուլմանների «Dnevni Avaz» թերթը[5]։

2009 թվականի հունվարի 26-ին Յան Կուբիշի փոխարեն նշանակվել է արտաքին գործերի նոր նախարար։ Մինչև մարտի 26-ը Միրոսլավ Լայչակը միաժամանակ կատարում էր Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն ներկայացուցչի պարտականությունները։

2012 թվականի ապրիլի 4-ին կրկին մտավ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կազմի մեջ՝ որպես փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար[6]։

2017 թվականի մայիսի 31-ին ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ին[7]։

2019 թվականի հունվարի 1-ից՝ ԵԱՀԿ նախագահ[8]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Міністер загранічных діл СР» (PDF). www.rusin.sk. Վերցված է 13 января 2014-ին.
  4. Lajčák je v Bosne Osobnosť roka
  5. Slovenský správca Bosny opäť Osobnosťou roka
  6. Президент Словакии назначил новое правительство страны
  7. Мирослав Лайчак из Словакии избран Председателем 72- й сессии Генеральной Ассамблеи ООН
  8. Ambition and realism to define Slovak OSCE Chairmanship, says new Chairperson-in-Office Miroslav Lajčák.
  9. Президент Николае Тимофти вручил государственные награды группе министров иностранных дел Европейского союза

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Քրիստիան Շվարց-Շիլինգ
Բոսնիա և Հերցեգովինայի գերագույն ներկայացուցիչ
2007-2009
Հաջորդող՝
Վալենտին Ինցկո
Նախորդող՝
Յան Կուբիշ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար
2009-2010
Հաջորդող՝
Միկուլաշ Դզուրինդա
Նախորդող՝
Միկուլաշ Դզուրինդա
Սլովակիայի արտաքին գործերի նախարար
2012 թվականից
Հաջորդող՝
'