Միտիո Միյագի (ճապոներեն՝ 宮城道雄, ի ծնե՝ Սուգա (ճապոներեն՝ 菅), հայտնի է նաև՝ որպես Միյագի Կենգյո, ապրիլի 7, 1894(1894-04-07), Kobe foreign settlement, Կոբե, Ճապոնիա - հունիսի 25, 1956(1956-06-25)[1], Կարիյա, Այչի, Ճապոնիա), ճապոնացի կույր երաժիշտ-կատարող և կոմպոզիտոր-մոդեռնիստ, ով հորինել է ավանդական կոտո մատնաքաղ գործիքի բազմաթիվ տարատեսակներ։

Միտիո Միյագի
Բնօրինակ անունճապ.՝ 宮城道雄
Ծնվել էապրիլի 7, 1894(1894-04-07)
Kobe foreign settlement, Կոբե, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Մահացել էհունիսի 25, 1956(1956-06-25)[1] (62 տարեկան)
Կարիյա, Այչի, Ճապոնիա
ԳերեզմանYanaka Cemetery
Մասնագիտությունկոմպոզիտոր և ակնարկագիր
Գործիքներkoto?
ԱշխատավայրՏոկիոյի արվեստի համալսարան
Պարգևներ
Կայքmiyagikai.gr.jp
 Michio Miyagi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

 
Կոբեի ռեզիդենտների թաղամաս

Միտիո Սուգան ծնվել է Կոբե քաղաքի Սանոմիայ կենտրոնական թաղամասում։ Նա եղել է Կոբեի օտարերկրյա ռեզիդենտների թաղամասում ապրող վաճառականի առաջնեկը։ Ի ծնե տառապել է աչքերի հիվանդությամբ, ինչի պատճառով ծնողները նրան չորսամյա հասակում թողել են տատիկի դաստիարակմանը։ Յոթ տարեկանում կուրացել է[3]։

Տեսողության կորստից հետո նրան ուղարկել են Իկուտա-ռյուի դպրոց, որտեղ սովորել է Նակադզիմ Կենգյոի մոտ։ Տասնմեկ տարեկան հասակում Միտիոն դարձել է դպրոցի լիիրավ վարպետը, նրան թույլատրվել է դասավանդել և իրավունք է տրվել Նակաձիմա ազգանունից մի հիերոգլիֆ վերցնել իր ազգանունի մեջ․ նա սկսել է կոչվել Միտիո Նակասուգա։

Տեղափոխումը Կորեա խմբագրել

 
Ինչոնը ճապոնական օկուպացիայի տարիներին

1907 թվականի ամռանը տասներեքամյա Միտիոն, կոտո և ֆլեյտա դասավանդելու նպատակով, ուղևորվել է կորեական Ձինսեն (Ինչոն) քաղաք, որտեղ ապրել է տասը տարի։ Իր առաջին հայտնի ստեղծագործությունը գրել է 1909 թվականին՝ տասնհինգ տարեկան հասակում։ «Միձու նո հետաի» աշխատանքն ավարտելուց հետո Միտոն տեղափոխվել է Քեյձե (Սեուլ) և իր ստեղծագործությունն ուղարկել է Կորեայի գեներալ-ռեզիդենտ Իտո Հիրոբումիին, ով խոստացել է երիտասարդ վարպետին, Տոկիո վերադառնալու համար, հատկացնել ֆինանսական օգնություն, սակայն շուտով նրան սպանել են և Նակասուգան մնացել է Կորեայում։

1913 թվականին՝ 20 տարեկան հասակում, Միտո Նակասուգան ամուսնացել է երաժիշտ Նակակո Կիտեի հետ, ով սերում էր նախկինում հայտնի Միյագի տոհմից։ Ցանկանալով վերածնել դինաստիան՝ նորապսակները 1915 թվականին վերցրել են Միյագի ազգանունը։

«Նոր ճապոնական երաժշտություն» և վերադարձ Ճապոնիա խմբագրել

 
Միտիո Միյագին` ետևում տպագրական մեքենա

Միտիոն Կոբայում հաճախ է այցելել իր ուսուցիչ Նակաձիմային և ձիութ ժանրերի վարպետ Նակադանի Կոկիին (ճապ.՝ 長谷幸輝[4]։ 1914 թվականին այցելելով հայրենի տուն՝ Միտիոն ծանոթացել է սյակուխատիի վարպետ Յոսիդա Սեյֆուի հետ (ճապ․՝ 吉田晴風 Յոսիդա Սեյֆու, 1891-1950 թվականներ), ում հետ հետագայում աշխատել է ողջ կյանքում[5][6]։ Սեյֆուի հետ միասին 1920 թվականին Միյագին ստեղծել է «Նոր ճապոնական երաժշտություն» շարժումը (ճապ.՝ 新日本音楽運動 սին նիխոն օնգակու ունդո)[3][7]։

22 տարեկան հասակում Միյագին ստացել է «մեծ վարպետի» կոչում (ճապ.՝ 大検校)[8], նա համարվել է Կորեայի կոտոյի վարպետներից լավագույնը, սակայն դա, այնուամենայնիվ, չի բավարարել նրա հավակնությունները, և 1917 թվականին նա տեղափոխվել է Տոկիո[9][8]։ Կարճ ժամանակ անց Նակակոն մահացել է հիվանդությունից, իսկ Միտիոն խիստ աղքատացել է[9]։ Առաջին կնոջ մահից մեկ տարի անց նա երկրորդ անգամ ամուսնացել է Սադակո Եսիմուրայի հետ (ճապ․՝ 吉村貞子)[6][10]։ Սադակոյի զարմուհիները՝ Կիոկոն (ճապ.՝ 牧瀬清子) և Կաձուեն (ճապ.՝ 牧瀬数江), սկսել են նրանից սովորել կոտո նվագել և երաժշտի մահից հետո որդեգրվել են նրա ընտանիքի կողմից[6]։ Հետագայում Կիեկոն հայտնի կատարող է դարձել, դասավանդել է Տոկիոյի արվեստների համալսարանում, զբաղեցրել Ճապոնիայի սանկյոկի ասոցիացիայի նախագահի պաշտոնը (ճապ.՝ 日本三曲協会) և ստացել «կենդանի ազգային գանձ» տիտղոսը[4]։

Միյագիին վաղուց է հետաքրքրել արևմտյան երաժշտությունը, և 1919 թվականին նա կազմակերպել էր իր առաջին համերգը, որտեղ կատարել է ինչպես եվրոպական երաժշտություն, այնպես էլ «Նոր ճապոնական երաժշտությամբ» արդիականացված ավանդական ստեղծագործություններ[7]։ Չնայած որոշ նորամուծություններ հանրության մոտ բացասական արձագանք են առաջացրել, ընդհանուր առմամբ համերգը շատ հաջող է անցել, և Միտիոն այդ ժամանակից ի վեր սկսել է ակտիվորեն քարոզել «Նոր ճապոնական երաժշտություն» Յոսիդա Սեյֆուի և սյակուհատիի վարպետ Թոզան Նակաոյի հետ միասին (ճապ.՝ 中尾都山)[6][7]։ Միտիոն համընդհանուր համբավ է ձեռք բերել 1923 թվականին՝ Թոձան Նակաոյի հետ մի շարք ելույթներից հետո[4]։

1925 թվականին Ճապոնիայում տեղի է ունեցել ռադիոազդանշանի առաջին հաղորդումը. Միյագին կոտոյով մի քանի ստեղծագործություն է կատարել[8]։ Հետագայում նա բազմիցս ելույթ է ունեցել ամանորյա ռադիոհաղորդումներում, իսկ 1950 թվականին (գրող և դերասան Տոկուգավա Մուսեեմիի հետ կոմպոզիտոր Կոսակու Յամադայի հետ) դարձել Է NHK մրցանակի առաջին դափնեկիրը (ճապ.՝ 日本放送協会放送文化賞) ճապոնական հեռուստառադիոհեռարձակմանը մատուցած ծառայությունների համար[6][8][7]։

1920-ական թվականների ընթացքում մեկ առ մեկ հայտնվեցին Միտիոյի հորինած գործիքները՝ 17 տարօրինակ կոտոն (1921), մեծ կոկյուն (1926), 20 լարային կոտոն, 80 լարային կոտոն, փոքր կոտոն (ճապ.՝ 短琴 տանսո)[8]։

«Էտենրակուի թեմայով վարիացիաներ» նվագախմբի հետ կոտոյով համերգը, որը գրվել և կատարվել է Հիդեմարոյի և Նաոմարո Կոնոեի (ճապ.՝ 近衛直麿) եղբայրների հետ համատեղ, մեծ հաջողություն է ունեցել[6]։ Միտիո դուետի ամենահայտնի ստեղծագործությունը կոտոյի և սյակուխատի Հարու նո ումիի համար ավարտվել է 1929 թվականին[7]։

1930 թվականին Միտիոն աշխատանքի է անցել Տոկիոյի երաժշտության բարձրագույն դպրոցում (այժմ արվեստի համալսարանի երաժշտական ֆակուլտետ)[5][8]։ 1931 թվականին սկսել է դասավանդել Տոկիոյի կույրերի դպրոցում։

Միջազգային ճանաչում խմբագրել

 
Միտիո և ֆրանսիացի ջութակահար Ռենե Շեմե (1932)

Այդ ժամանակ հայտնի ֆրանսիացի ջութակահար Ռենե Շեմեն, Միտիո Միյագիի հետ 1932 թվականին ձայնագրել է «Հարու նո ումի» դուետը, որը հիթ է դարձել Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում և Միյագին ձեռք է բերել միջազգային համբավ[9][7][6]։ Միտիոն ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնք տարածվել են մեծ քանակությամբ և երաժիշտին անվանել են հանճար[9]։

Միյագին, երաժշտությունից բացի, զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ։ 1935 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը` Ամե նո նեմբուցուի էսսեների ժողովածուն (ճապ.՝ 雨の念仏 «անձրևի բուդդա»): Տոկիոյի երաժշտության բարձրագույն դպրոցում յոթ տարի աշխատելուց հետո ստացել է պրոֆեսորի պաշտոն, որն օգտագործել է նոտային ձայնագրության սեփական համակարգն առաջ մղելու համար[9][7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և հետագա ժամանակ խմբագրել

Պատերազմի ժամանակ Միտիոն թողել է աշխատանքը և ստեղծագործությունը։ 1945 թվականին Տոկիոյի ռմբակոծության ժամանակ այրվել է նրա տունը, վերականգնման համար պահանջվել է երեք տարի[7]։ 1946 թվականին Միյագին վերադարձել է դասավանդման, չորս տարի անց նա սկսել է դասավանդել Արվեստի համալսարանում[7]։

1948 թվականի օգոստոսի 18-ին Միչիո Միյագին դարձել է Ճապոնիայի արվեստի ակադեմիայի հավերժ անդամը[7]։ Երկու տարի անց ստեղծվել է «Միյագայի ասոցիացիան» (ճապ.՝ 宮城会)[6][6]:

Նրա միակ այցելությունն արտասահման տեղի է ունեցել1953 թվականին. նա Անգլիայի ԲիԲիՍի-ում միացրել է «Լոնդոյան գիշերային անձրև» (ճապ.՝ 宮城会 ռոնդոն նո յորու նո ամե) ստեղծագործության ձայնագրությունը, ինչպես նաև Պամպլոնայում և Բիարիցեում այցելել է Ֆոլկլորի միջազգային փառատոնին՝ որպես Ճապոնիայի ներկայացուցիչ[7]։

Մահ խմբագրել

1956 թվականի հունիսին Միյագին «Գինգա» գնացքով ուղևորվել է Օսակա՝ «Վարիացիաներ էտենրակուի»[7]։ Գիշերը ժամը 3-ին անցնելով Կարիա կայարանը՝ Միտիոն ընկել է գնացքից և տեղափոխվել մոտակա հիվանդանոց, սակայն չորս ժամ անց մահացել է[7]։

Ներդրում արվեստի մեջ խմբագրել

Միտիո Միյագիին անվանում են ժամանակակից ճապոնական երաժշտության հայր [11]. նա ստեղծել է մի քանի նոր երաժշտական գործիքներ, այդ թվում՝ բաս կոտո 17 լարով։ Միտիոն ուսումնասիրել է երաժշտության եվրոպական տեսությունը և կոտոյի համար երաժշտության մեջ է մտցրել այնպիսի եվրոպական կատարողական տեխնիկա, ինչպիսիք են տրեմոլոն, ստակատոն, գլիսանդոն, արպեջոն և այլն։ Նրա երաժշտությունը հաճախ ներառում է եվրոպական ներդաշնակություն, ունի արևմտյան ձև, կամ ստեղծագործված է եվրոպական երաժշտությանը բնորոշ գործիքների համադրությունների համար[7]։ Միտիոյի ստեղծագործության վրա մեծապես ազդել է ֆրանսիական իմպրեսիոնիզմը[7]։

Իր կյանքի ընթացքում Միյագին ստեղծել է բազմաթիվ ուսումնական նյութեր կոտոյի և սյամիսենի համար, ռադիոյով վարել է ծրագիր, որտեղ ունկնդիրներին սովորեցրել է նվագել կոտո[6]։ Նա համարվել է տաղանդավոր էսսեիստ, ինչպես նաև գրել է ավելի քան հարյուր ստեղծագործություն երեխաների համար՝ համագործակցելով մանկագիր և բանաստեղծ Սիգերու Կուդզուխարայի հետ։ Միտիո Միյագիի ստեղծագործությունների ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը[4]։

1978 թվականին Սինձյուկու թաղամասում բացվել է Միտիո Միյագիի հուշահամալիր թանգարանը, նրա հիշատակին տեղադրված է մի քանի հուշարձաններ։ 1966 թվականից ի վեր Միյագայիի հիշատակին համերգ են անցկացվում[6]։

Ընտիր ստեղծագործություններ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

  • Միձու նո հենթայ (ճապ.՝ 水の変態, 1909, բնագիր՝ 變態)[3]
  • Կարագինուտա (ճապ.՝ 唐砧, 1914)[6]
  • Հարու նո ամե (ճապ.՝ 春の雨, 1916)[6]
  • Ակի նո սիրաբե (ճապ.՝ 秋の調, 1919)[4]
  • Յոսամու նո կյոկու (ճապ.՝ 夜寒の曲, 1920)[7]
  • Օտիբա նո օդօրի (ճապ.՝ 落葉の踊り, 1921)[7]
  • Կայրոտյո (ճապ.՝ 薤露調, 1923)[7]
  • Սակուրա հենսոկյոկու (ճապ.՝ さくら変奏曲, 1923)[7]
  • Ետենրակու հենսոկյոկու (ճապ.՝ 越天楽変奏曲, 1927)[3]
  • Հարու նո ումի (ճապ.՝ 春の海}, 1929)[3]
  • Մուսի նո մուսասինո (ճապ.՝ 虫の武蔵野, 1932)[4]
  • Դոկան (ճապ.՝ 道灌, 1936)[4]
  • Նիտիրեն (ճապ.՝ 日蓮, 1953)[4]

Գրական աշխատություններ խմբագրել

  • Միտիո Միյագի 雨の念仏 : 随筆集 (բնագիր՝ 雨の念拂). — 三笠書房, 1935.
  • Միտիո Միյագի 垣隣り. — 小山書店, 1937.
  • Միտիո Միյագի 音の世界に生きる // 夢乃姿. — 那珂書店, 1941.
  • Միտիո Միյագի 雨夜の駅 // 古巣の梅. — 雄鶏社, 1949.
  • Միտիո Միյագի 水の変態. — 宝文館, 1956.
  • Միտիո Միյագի あすの別れ. — 古書, 1956.
  • Միտիո Միյագի 春の海. — ダヴィッド社, 1956.

Գրականություն խմբագրել

  • 宮城道雄 // ブリタニカ国際大百科事典 小項目事典. — Britannica Japan, 2014.
  • 宮城道雄 // デジタル大辞泉. — Сёгакукан.
  • 宮城道雄 // 百科事典マイペディア. — Hitachi Solutions Create, Ltd, 2010. — ISBN 9784582096316
  • 宮城道雄 // 新撰 芸能人物事典 明治~平成. — 日外アソシエーツ, 2010. — 970 с. — ISBN 978-4-8169-2283-1
  • 宮城道雄 // 日本大百科全書. — Сёгакукан. — ISBN https://kotobank.jp/word/宮城道雄-139497
  • 吉田文五 日本の古琴. — 溪水社, 1984. — С. 276.
  • Miyagi Koto Association. «生涯と業績» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին.
  • «宮城道雄と春の海» (ճապոներեն). Асахи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  • Henry Johnson Miyagi Michio // Grove Dictionary of Musical Instruments. — Oxford University Press, 2015. (subscription required)
  • Masakata Kanazawa Miyagi Michio // Grove Music Online. — Oxford University Press. (subscription required)
  • Shigeo Kishibe et al. Japan, §IX: Music in the period of Westernization // Grove Music Online. — Oxford University Press, 2016. (subscription required)
  • The East. — East Publications, Incorporated, 1986. — С. 38.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտիո Միյագի» հոդվածին։