Գլիսանդո (իտալ.՝ glissando, < ֆրանս․ glisser — սահել), սահանցիկ երաժշտության կատարման ժամանակ հնչյունարտաբերման հատուկ եղանակ, երբ հնչյուների մի շարքից որոշակիորեն ընկալվում է միայն առաջին և վերջին հնչյունի բարձրությունը։ Իրագործվում է առանձին լարի (ջութակ, կիթառ և այլն), մի շարք լարերի (տավիղ, քանոն և այլն) կամ ստեղների (դաշնամուր, բայան) վրայով մատների սահուն և արագ անցման միջոցով։

Գլիսանդո

ԿիրառությունԽմբագրել

Կիրառվում է նաև փողավոր, հարվածային և այլ նվագարանների ու վոկալ կատարման դեպքում։ Նոտագրության մեջ գլիսանդոն նշվում է ալիքաձև գծով կամ տառերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 95