Այվալըք
Այվալըք (թուրքերեն՝ Ayvalık, հուն․՝ Αϊβαλί), նախկինում կիրառելի է եղել նաև քաղաքի հունական անվանումը Կիդոնիես (հուն․՝ Κυδωνίαι), մերձափնյա քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բալըքեսիրի մարզում։ Մինչ թուրք- հունական բնակչության տեղափոխումը, քաղաքը մեծապես բնակեցված է եղել էթնիկ հույներով։ XIX դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 20 000 մարդ, որից միայն 2%-ն են եղել թուրքերը[1]։ Այսօր Այվալըքը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։
Քաղաք | |||
---|---|---|---|
Այվալըք | |||
թուրքերեն՝ Ayvalık | |||
| |||
Երկիր | Թուրքիա | ||
Մարզ | Բալըքեսիրի մարզ | ||
Մակերես | 265 կմ² | ||
Խոսվող լեզուներ | թուրքերեն | ||
Բնակչություն | 34 968 մարդ (2008) | ||
Ագլոմերացիա | 61 730 | ||
Ազգային կազմ | թուրքեր, հույներ, հայեր, քրդեր | ||
Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 266 | ||
Փոստային դասիչ | 10xxx | ||
Ավտոմոբիլային կոդ | 10 | ||
Պաշտոնական կայք | ayvalik.gov.tr | ||
| |||
Քաղաքի անվանումը և հունարեն, և թուրքերեն առաջացել է սերկևիլ (այվա) անվանումից։ Քաղաքում հիմնականում աճեցվում է սերկևիլ։ Քաղաքի շրջակայքում ժամանակին աճեցվել է նաև ձիթատու ծառեր և խաղող, որից պատրաստված գինին հայտնի է ողջ Թուրքիայում։ Քաղաքում արտադրվում է նաև աղ և օճառ։
1912 թվականին Այվալըքում բնակվել են հույներ` 46130 մարդ և թուրքեր` 89 մարդ[2]։ Ներկայումս քաղաքում բնակվում են նաև հայեր և քրդեր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «net.net — One of the Internet's premiere addresses». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվալըք» հոդվածին։ |