Ալքայոս
Ալքայոս (հին հունարեն՝ Ἀλκαῖος, մ. թ. ա. 6-7-րդ դարեր), հին հույն բանաստեղծ։
Ալքայոս հին հունարեն՝ Ἀλκαῖος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 630 և ոչ ուշ քան մ. թ. ա. 620 |
Ծննդավայր | Միտիլինի, Commune of Mytilini[1] |
Վախճանվել է | մ. թ. ա. 560 կամ ոչ վաղ քան մ. թ. ա. 580 |
Վախճանի վայր | Լեսբոս |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող |
Լեզու | հին հունարեն |
Ժանրեր | Greek lyric? |
Ուշագրավ աշխատանքներ | Alcaic stanza? |
Համատեղ ապրող | Սապփո |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱլքայոսը ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։
Ալքայոսի ժամանակ տեղի է ունենում ուժեղ դասակարգային պայքար դեմոկրատիայի և արիստոկրատիայի միջև։ Այս պայքարում դեմոկրատիան հաղթում է և Պիտտակոսը դառնում է բռնապետ։
Ալքայոսը սերում էր ազնվական տոհմից և եռանդուն մասնակցություն է ունենում իր հայրենի քաղաքի պայքարին։ Նա իր եղբայրների հետ գլխավորում է արիստոկրատիային՝ դեմկրատիայի դեմ պայքարելու գործում։ Զենքը համարում էր անհրաժեշտ իր դասակարգի շահերը պաշտպանելու համար և սիրում էր ու ոգևորությամբ նկարագրում այն.
Ռազմի փայլով ամեն ինչ շողում,
|
Պիտտակոսը հաղթանակելով արիստոկրատիային՝ ճնշում գործադրեց և շատերին աքսորեց Միտիլինեից։ Վտարվածների մեջ էր նաև Ալքայոսը։ Բանաստեղծը գրում է քաղաքական պարսավագրեր և ծաղրում իր հակառակորդին։ Իր կրքոտությամբ նա հասնում է Թեոգնիդեսին և նույնիսկ գերազանցում նրան։
Արտաքսվելով Լեսբոսից, Ալքայոսը ճանապարհորդում է զանազան երկրներ, ուր աղքատությունը ճնշում է նրան։
Ալքայոսը բավականին երգեր է նվիրել նաև գինուն, արել գինու գովքը։ Երգեր է նվիրել նաև գեղեցկությանը, գովերգել Աֆրոդիտեին՝ գեղեցկության աստվածուհուն։ Նա ջերմ տողեր է նվիրել նաև Սաֆոյին, որի նկատմամբ, ինչպես հաղորդում են, անտարբեր չի եղել.
Սրբասո՛ւրբ Սաֆո,
|
Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել հռոմեացի բանաստեղծ Հորատիոսը։
Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով՝ ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 47. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 111-114.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալքայոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 179)։ |