Միսակ Դավթյան

հայ կենսաքիմիկոս

Միսակ Արշամի Դավթյան (հոկտեմբերի 14, 1934(1934-10-14), Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - հունիսի 25, 2018(2018-06-25), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[2] (1996, թղթակից անդամ՝ 1996 թվականից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀՀ ԲԳԱ անդամ (2003), վիրաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ։

Միսակ Դավթյան
Միսակ Դավթյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1934(1934-10-14)
Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էհունիսի 25, 2018(2018-06-25) (83 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

1958 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1963 թվականին՝ ԽՍՀՄ ԲԳԱ Մոսկվայի կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1971-2000 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ համեմատական և էվոլուցիոն կենսաքիմիայի հիմնահարցերի լաբորատորիայի ղեկավար։ 1977 թվականից ԵՊՀ-ում գործող կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է։ 1985-1989 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1989-1990 թվականներին՝ ՀՀ ժողովրդական կրթության նախարար, 1985-1989 թվականներին, 1990-1991 թվականներին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 1978-1985 թվականներին, 1995-1999 թվականներին՝ կենսաբանական ֆակուլտետի դեկան, 1999-2002 թվականներին՝ ՀՊՄՀ ռեկտոր։ 2002 թվականից՝ ԵՊՀ կենսաքիմիայի ԳՀԼ ղեկավար։ Եղել է «Կենսաբանություն» միջբուհական հանդեսի խմբագիր[3][4]։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են ազոտ պարունակող միացությունների փոխանակության հարցերին, ամինաթթուներից ամոնիակի առաջացման և չեզոքացման, ամինաթթուների կենսասինթեզի և օրինիտային ցիկլի ֆերմենտների ուսումնասիրմանը։ Ապացուցել է բնության մեջ ոչ ուեոթելիկ արգինազի գոյությունը, պարզաբանել նրա դերը նյութափոխանակության մեջ։ Ավելի քան 300 հոդվածների, հեղինակային վկայականների, ակնարկային գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 70 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություն։

ՊարգևներԽմբագրել

  • Մխիթար Հերացու մեդալ
  • 2010 թ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալ
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)։

ԵրկերԽմբագրել

  • Դավթյան Մ. Ա., Կենսաքիմիայի պրակտիկում, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002 (համահեղինակ)։
  • Դավթյան Մ. Ա., Խմորասնկային բջիջների սպիտակուցային փոխանակության մաս-սպեկտրաչափական ուսումնասիրության սկզբունքներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1985 (համահեղինակ)։
  • Դավթյան Մ. Ա., Ռուս-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան = Русско-армянский биохимический толковый словарь, Երևան, 1997 (համահեղինակ)։
  • Դավթյան Մ. Ա., Կենսագրական հանրագիտարան, Երևանի պետական համալսարան, Երևան, 2009 (համահեղինակ)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կյանքից հեռացավ անվանի գիտնական ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը
  2. ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային։ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018-06-27 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. «Միսակ Արշամի Դավթյան»։ publishing.ysu.am։ Վերցված է 2018-06-27