Միշել Արիվե

ֆրանսիացի գրող

Միշել Արիվե (ֆր.՝ Michel Arrivé, դեկտեմբերի 7, 1936(1936-12-07)[2][1], Նյոյի սյուր Սեն[1] - ապրիլի 3, 2017(2017-04-03)[3][2][1], Սեն Կլու[1]), ֆրանսիացի գրող, վեպերի, նովելների, պատմվածքների հեղինակ, լեզվաբան։ Նանտեր-լյա-Դեֆանս համալսարանի լեզվաբանության և նշանագիտության պրոֆեսոր (1983-2006)։

Միշել Արիվե
ֆր.՝ Michel Arrivé
Ծննդյան անունֆր.՝ Michel Albert Roger Arrivé[1]
Ծնվել էդեկտեմբերի 7, 1936(1936-12-07)[2][1]
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն[1]
Վախճանվել էապրիլի 3, 2017(2017-04-03)[3][2][1] (80 տարեկան)
Վախճանի վայրՍեն Կլու[1]
Մասնագիտությունգրող, լեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզ Սորբոնի համալսարան
Գիտական աստիճանagrégation de grammaire? (1958) և արվեստի դոկտոր (1970)
Ուշագրավ աշխատանքներLes Remembrances du vieillard idiot?
ԱշխատավայրՓարիզ-Նանթեր համալսարան և Փարիզի համալսարան
Պարգևներ
 Michel Arrivé Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միշել Արիվեն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 7-ին, Փարիզի մերձակայքում գտնվող Նյոյի սյուր Սեն կոմունայում[4]։ Նրա հայրը աշխատում էր որպես ինժիներ, իսկ մայրն ուսուցչուհի էր։ 1940 թվականին հայրը բանտարկվեց, և տղան դաստիրակվեց խնամատար ընտանիքում։

Սովորել է ֆրանսիական Լյուդովիկ Մեծի լիցեյում։ 16 տարեկանում նա ստացել է բակալավրի աստիճան։ Հաջողության է հասել ուսման հարցում, 21 տարեկանում ստացել է ագրեգատի գիտական աստիճան, ստանալով Ֆրանսիայում միջին մասնագիտական դպրոցներում և համալսարանների հումանիտար ֆակուլտետներում դասավանդելու իրավունք։

Կարիերա խմբագրել

Ստանալով հումանիտար կրթություն, էվրեյ և Պոնտուազ քաղաքների դպրոցներում աշխատել է ուսուցիչ։ Հետո Փարիզի համալսարանում աշխատել է որպես օգնական։ Համալսարանում դասավանդել է լեզվաբանություն։ 1983 թվականին Նանտեր-լյա-Դեֆանս համալսարանում ստացել է լեզվաբանության և նշանագիտության պրոֆեսորի աստիճան[5]։ 2006 թվականին գնաց արժանի արցակուրդ։

Միշել Արիվեն հրատարակել է մոտ քսան գիրք և շուրջ երեք հարյուր հոդված։ Հանդիսանում է Ալֆրեդ Ժարրիի, Զիգմունդ Ֆրոյդի, Ժակ Լականի և Ֆերդինանդ դը Սոսյուրի ստեցծագործություններին նվիրված գիտական աշխատությունների հեղինակ[6]։

1977 թվականից հայտնի դարձավ իր պատմվածքներով, նովելնեռով, վեպերով։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է 19 տարեկանում, Երբ Միշել Արիվեն 20 տարեկան էր ծնվեց նրա առաջնեկը։ Մահացել է 2017 թվականի ապրիլի 3-ին՝ Փարիզի մերձակա Սեն-Կլու քաղաքում ։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Լեզվաբանություն խմբագրել

Պատմվածքներ խմբագրել

  • Arrivé, Michel L’Éphémère ou la mort comme elle va. — Paris: Méridiens Klincksieck. — ISBN 9782865632237

Վեպեր խմբագրել

  • Arrivé, Michel Les Remembrances du vieillard idiot. — Paris: Flammarion. — ISBN 9782080640024
  • Arrivé, Michel La Réduction de peine. — Paris: Flammarion. — ISBN 9782080641120
  • Arrivé, Michel L’Horloge sans balancier. — Paris: Flammarion. — ISBN 9782080645821
  • Arrivé, Michel Une très vieille petite fille. — Seyssel: Editions Champ Vallon. — ISBN 9782876734470
  • Arrivé, Michel La Walkyrie et le professeur. — Seyssel: Editions Champ Vallon. — ISBN 9782876734685
  • Arrivé, Michel Un bel immeuble. — Seyssel: Editions Champ Vallon. — ISBN 9782876735224
  • Arrivé, Michel L'Homme qui achetait les rêves. — Seyssel: Editions Champ Vallon. — ISBN 9782876735606

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/04/05/mort-de-l-ecrivain-et-linguiste-michel-arrive_5106553_3382.html
  4. Catinchi, Philippe-Jean (2017 թ․ ապրիլի 5). «Mort de l'écrivain et linguiste Michel Arrivé». Le Monde. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Michel Arrivé». Bibliothèque nationale de France. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Michel Arrivé». France Culture. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Արիվե» հոդվածին։