Միշա Սարգսյան

հայ մանկավարժ

Միշա Հովհաննեսի Սարգսյան (1923, Ճարտար, Ադրբեջան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Միշա Սարգսյան
Ծնվել է1923
ԾննդավայրՃարտար, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Միշա Սարգսյանը ծնվել է 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի ուսուցչական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1941 թվականին Սարգսյանը նշանակվել է Ճարտարի յոթնամյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ[1]։

1942 թվականին Սարգսյանը զորակոչվել է կարմիր բանակ և գործուղվել Բաքվի զինվորական ուսումնարանը, որտեղից էլ, 1942 թվականի հոկտեմբերին, մեկնել է ռազմաճակատ։ Մինչև 1942 թվականի դեկտեմբեր ամիսը Սարգսյանը հատուկ հրաձգային 34-րդ բրիգադի մարտիկների շարքում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը։ Ալագիր քաղաքի հերոսական պաշտպանության մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո, որպես բանակի համար ոչ պիտանի, զորացրվել է[1]։

Սարգսյանը զորացրվելուց հետո աշխատել է Շուշի քաղաքի Ստեփան Շահումյանի անվան տեխնիկումում։ Ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1962 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել մայրաքաղաքի № 108 միջնակարգ դպրոցում, այնուհետև աշխատել է № 100 դպրոցի հայեց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար։

Մանկավարժական անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, «Սոցիալիստական մրցության հաղթող» կրծքանշանով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Սոցիալիստական մրցության հաղթող» կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել