Միշա Ղազարյան

հայ աստղաֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միշա Արիստակեսի Ղազարյան (մարտի 5, 1932(1932-03-05), Կապուտան, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1988)։

Միշա Ղազարյան
Ծնվել էմարտի 5, 1932(1932-03-05) (92 տարեկան)
Կապուտան, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990)

Կենսագրություն խմբագրել

Միշա Ղազարյանը ծնվել է 1932 թվականի մարտի 5-ին, Մարալիկ (այժմ Շիրակի մարզ) գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1980 թվականներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1968 թվականին Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, 1990 թվականին արժանացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 1968 թվականից դասավանդում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնում, 1990 թվականից` պրոֆեսոր։ Ղազարյանը բազմաթիվ դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավար է։ 1980-1990 թվականներին միաժամանակ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի արհեստական արբանյակների դիտողական կայանը։ Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական և Հայկական աստղագիտական ընկերությունների անդամ է։ 1994-2005 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է[1][2]։

Աշխատանքները վերաբերում են աստղերի, միգամածությունների և գալակտիկաների ֆիզիկային։ Հայտնաբերել է մոլորակաձև միգամածություններ, ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ (հայտնի են «Ղազարյանի գալակտիկաներ» անվամբ), փոփոխական և H11 աստղեր, ուսումնասիրել դրանց ֆիզիկական առանձնահատկությունները։ Ստացել է մի շարք արժեքավոր դիտողական արդյունքներ միգամածությունների ֆիզիկայի, փոփոխական աստղերի, Վոլֆ-Ռայե տիպի աստղերի, կարմիր աստղերի և ԳՄ ավելցուկով գալակտիկաների վերաբերյալ։ Հրապարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ[3]։

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային աստղագիտական միության անդամ։
  • Եվրոպական և Հայկական աստղագիտական ընկերությունների անդամ։
  • ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
  • Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին կից գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ

Մրցանակներ խմբագրել

  • Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի կողմից հայտարարված 1-ին կարգի և լավագույն աշխատանքի մրցանակներ
  • ԵՊՀ-ում առաջին անգամ գիտական աշխատանքների համար հայտարարված մրցույթի 1-ին կարգի մրցանակ, 1979

Երկեր խմբագրել

  • Լուսին։ [Մոլորակի բացահայտման և ուսումնասիրման պատմություն], Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979 (համահեղինակ)[4]։
  • Աստղերի ջերմաստիճանների որոշման մեթոդները։ Ուսումնամեթոդական ձեռնարկ, 1989, տիտղթ. (Միշա Արիստակեսի Ղազարյան)[5]։
  • Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Երևան, 1990, տիտղթ. (խմբ.՝ Միշա Արիստակեսի Ղազարյան)[6]։
  • Անանիա Շիրակացի։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1991 (համահեղինակ)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Միշա Արիստակի Ղազարյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Լրանում է աստղագետ Միշա Ղազարյանի 80-ամյակը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  4. Թումանյան, Բենիկ Եսայու (1979). Ղազարյան, Միշա Արիստակեսի (ed.). Լուսին: Մոլորակի բացահայտման և ուսումնասիրման պատմություն. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  5. Ղազարյան, Միշա Արիստակեսի (1989). Աստղերի ջերմաստիճանների որոշման մեթոդները։ Ուսումնամեթոդ. ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  6. Թումանյան, Բենիկ Եսայու (1990). Ղազարյան, Միշա Արիստակեսի (ed.). Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808400429.
  7. Թումանյան, Բենիկ Եսայու (1991). Ղազարյան, Միշա Արիստակեսի (ed.). Անանիա Շիրակացի. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808401594.