Նիչա Յոնտարարակ (թաի.՝ ณิชา ยนตรรักษ์, կորեերեն՝ 니차 욘타라락, անգլ.՝ Nicha Yontararak, հոկտեմբերի 23, 1997(1997-10-23), Բանգկոկ, Թաիլանդ, առավել հայտնի է որպես Միննի (թաի.՝ มินนี่ , կորեերեն՝ 민니, անգլ.՝ Minnie), թաիլանդցի երգչուհի և պարուհի։ Հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի դիրքը։

Միննի
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1997(1997-10-23) (26 տարեկան)
Բանգկոկ, Թաիլանդ
Երկիր Թաիլանդ
Ժանրերքեյ փոփ, ռիթմ էնդ բլյուզ և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և պարուսույց
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունWattana Wittaya Academy?
Անդամակցություն(G)I-DLE
Ստորագրություն
Ստորագրություն
 Minnie Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

1997-2017. Վաղ տարիներ և նախադեբյուտ խմբագրել

Ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին Թաիլանդի Բանգկոկ մայրաքաղաքում[1]։ Ունի ավագ երկվորյակ եղբայրներ։ Միննին դաշնամուր է նվագել հինգ տարեկան հասակից և վոկալ է պարապել յոթ տարեկանից[2][3]։ Միննին երաժշտություն սիրել է մոր շնորհիվ։ Նվագել սովորել է մորից[4]։ Միննին հաճախել է «Wattana Wittaya» ակադեմիա և երաժշտություն է ուսումնասիրել Թաիլանդում գտնվող «Գրեմմիի» վոկալի ստուդիայում[5]։ Նա եղել է թմբկահար, թատրոնի, ինչպես նաև իր դպրոցի բեմադրություններում դերասանուհի։ Միննին նաև չորս տարի չինարեն է ուսումնասիրել[6]։ 2014 թվականին նա Թաիլանդում մասնակցել է Cube Star World-ի լսումներին և 2015 թվականին տեղափոխվել է Կորեա[6]։

2016 թվականի մարտի 23-ին նա հանրությանն է ներկայացվել CUBE Entertainment լեյբլի պրակտիկանտների պաշտոնական ինստագրամում[7]։ Նոյեմբերի 5-ին նա «Unpretty Rapstar 3» շոուի ժամանակ մասնակցել է Սոյոնի ելույթին[8]։ 2017 թվականի հունիսին (G)I-DLE խմբի ապագա գործընկերներ Յուքիի և Շուհուայի հետ նկարահանվել է Rising Star Cosmetics-ի գովազդային հոլովակում[9]։ Նույն թվականին նա հնարավորություն է ստացել Line Friends-ի հետ մասնակցել «Twinkle Twinkle Little Star»-ին[10][11]։

2018-ներկա։ Դեբյուտ (G)IDLE-ում խմբագրել

2018 թվականի մայիսի 2-ին Միննին առաջին անգամ ելույթ է ունեցել (G)I-DLE խմբում «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[12]։ Նա հայտնի է իր գրավիչ և հանգստացնող ձայնով[13]։

Միննին մասնակցել է երկրորդ` «I Made» մինի ալբոմի «Blow Your Mind» երգը գրելու աշխատանքնրին, որը թողարկվել է «To Neverland»-ի միջոցով[14][15]։ Միննին խոստովանել է, որ երգեր է ստեղծում դաշնամուրով և Երաժշտական գործիքների թվային միջերեսի դասընթացներ է անցնում[16]։ Նա մասնակցել է «For You» երգը գրելու աշխատանքներին, որը թողարկվել է «LATATA» դեբյուտային ճապոնական մինի ալբոմում[17]։ 2019 թվականին (G)I-DLE-ը մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Queendom» շոուին։ Առաջին նախնական փուլում հանդիսատեսը ապշել է Միննիի «Latata» երգի ելույթով, և Հարավային Կորեայի ու Թաիլանդի հեռուստադիտողները լավ են ընդունել նրան[18][19][20]։ Երրորդ փուլում Միննին ներկայացվել է որպես (G)I-DLE խմբի վոկալային անդամ։ Նա կիսել է բեմը AOA խմբի անդամ Հեջոնի հետ` կատարելով «Instagram» երգը։ Շնորհիվ իր ելույթի երգը կրկին ընդգրկվել է երաժշտական շքերթներում և հայտնի դարձել լայն հասարակության շրջանում[21]։ Հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Միննին միավորվելու է չինա-ավստրալիացի յություբեր Wengie-ի հետ` համատեղ «Empire» երգի համար, որը թողարկվել է հոկտեմբերի 18-ին[22]։ Երգը Billboard World Digital Songs շքերթում դեբյուտ է կատարել 22-րդ հորիզոնականով[23]։

Անձնական կյանք խմբագրել

Միննին բազմալեզու մարդ է։ Նա խոսում է թայերեն, անգլերեն, կորեերեն, ճապոներեն և հյուսիսային չինարեն [24]:

Միննին ոգեշնչվել է Super Junior խմբով, որոնց երգերը նա հաճախ երգել է մանուկ հասակում, ինչպես նաև երգիչ Թրոյ Սիվանով[24][25]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Վաճառք Ալբոմ
KOR KOR Hot US World
[26]
Որպես համագործակցող արտիստ
«Hot Summer»
(Line Friends-ի Միննիի հետ համատեղ)
2017 Չկա տվյալ Dance Party! – Children's English Songs
«Morning Sunrise»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Dinosaur Song (Herbivore Ver.)»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«The Brush Brush Song»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Oats, Peas, Beans and Barley Grow»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Clap Concert»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Empire»
(Wengie-ին Միննիի հետ համատեղ)
2019 22 EMPIRE
«—» նշանակում է, որ այն չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում։

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարեթիվ Երաժշտական տեսահոլովակ Ալբոմ Ռեժիսոր Ծնթ.
2019 «Empire» (Wengie-ի հետ համատեղ) Empire Չոյ Հյո Բին (GRAVITAS) [27]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարբեր շոուներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծնթ.
2019 Հինգ դերասաններ MBN Մասնակից [28]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «민니». people.search.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «[T포토] 민니 "5살 때부터 피아노 쳤어요"» (կորեերեն). TvReport. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «(여자)아이들 민니, '7살때부터 보컬수업 받았어요~' (쇼케이스)» (կորեերեն). Seoul Entertainment. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «(여자)아이들((G)-I-DLE) - 나의 이름은。민니(MINNIE)» (կորեերեն). Cube Entertainment. 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Grammy Vocal Studio (2015 թ․ մարտի 12). «ขอแสดงความยินดีกับน้องมินนี่ ลูกศิษย์ครูบิ๋ม». Facebook (թայերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 «独家专访(G)I-DLE:中韩泰三国语爆笑对话» (չինարեն). iQiyi. 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. addxcubetree (2016 թ․ մարտի 23). «Today is CUBE's trainee day! r u guys ready ?». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «161105 언프리티랩스타3 대구콘서트 전소연 '웃어' 직캠 By.SGJP» (կորեերեն). 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «비포앤애프터바이오 라이징스타 워터뱅뱅앰플미스트 걸그룹 연습생 화장품광고 티저 송우기». RisingStar (կորեերեն). 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  10. «[Brown TV] Twinkle twinkle little star Nursery Rhymes Line Friends Kids Song» (կորեերեն). BrownTv (브라운TV). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. «Dance Party! - 어린이 영어동요» (կորեերեն). Naver Music. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. «[포토] 6인조 신인 걸그룹 '아이들' 데뷔» (կորեերեն). New Daily. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «[포토Q] (여자)아이들 민니 '독특한 보이스와 춤' ((여자)아이들 데뷔 쇼케이스)» (կորեերեն). SportsQ. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «(여자)아이들 민니, "첫 자작곡 수록... MV도 직접 촬영"» (կորեերեն). Star Daily. 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. «(여자)아이들, 미니 2집 'I made' 트랙리스트 공개... '5곡 모두 자작곡'» (կորեերեն). Star Daily. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. Hong Sung-hoon (2019 թ․ փետրվարի 19). «(여자)아이들의 'TO NEVERLAND' 마지막 에피소드 공개» (կորեերեն). New Daily. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. Lee Dong-hyun (2019 թ․ մայիսի 30). «(G)I-DLE Japan debut new member-written new song, recorded contents & jacket photo release» (ճապոներեն). SPICE. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. «˝퀸덤˝ 붉은 레이저와 민니의 몽환적인 태국어 주문으로…?». CSN (կորեերեն). 2019 թ․ սեպտեմբերի 9.
  19. «QUEENDOM: (G)I-DLE เลือกคอนเซปหมอผีสร้างโชว์ใหม่เพลง LATATA». HallyuKStar (թայերեն). 2019 թ․ սեպտեմբերի 5.
  20. «(G)I-DLE รุกกี้เกิร์ลกรุ๊ปสุดปังที่รุ่นพี่ในวงการยังยกนิ้วให้ อ้อนอยากโปรโมตในไทย (มีบทสัมภาษณ์)». Sudsapda (թայերեն). 2019 թ․ հոկտեմբերի 5.
  21. Tiara Shelavie (2019 թ․ հոկտեմբերի 15). «Lirik Lagu Instagram - Dean, Single yang Kembali Populer setelah Di-cover Minnie & Hyejeong Queendom». Tribun News (անգլերեն).
  22. «(G)I-dle Minnie collaborates with famous Australian Youtube Wengie First step in group activities». TenAsia (կորեերեն). 2019 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  23. «Wengie & (G)I-DLE's Minnie Make Their Debuts on World Digital Song Sales With 'Empire'». Billboard. 2019 թ․ նոյեմբերի 3.
  24. 24,0 24,1 «(여자)아이들 민니X소연, 프로필 사진 공개…몽환美». Elle Korea (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  25. Tamar Herman (2019 թ․ հուլիսի 11). «GI-dle Reveal Dream Collaborators in 'First, Best, Last, Worst' Game: Watch». Billboard.
  26. «World Digital Song Sales». Billboard.
  27. «WENGIE ft. MINNIE of (G)I-DLE 'EMPIRE' (OFFICIAL MV)». Wengie Music. 2019 թ․ հոկտեմբերի 18 – via YouTube.
  28. Kim Myung-mi (2019 թ․ ապրիլի 5). ‘오배우’ 임하룡-장혁-김희철-(여자)아이들, 멤버들과 봄소풍 떠난다 (կորեերեն). Newsen.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միննի (երգչուհի)» հոդվածին։