Latata (ոճավորվում է` LATATA), հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի դեբյուտային սինգլը նրանց դեբյուտային` «I Am» մինի ալբոմի համար։ Թողարկվել է 2018 թվականի մայիսի 2-ին CUBE Entertainment լեյբլում և տարածվել է Kakao M-ի կողմից։ Երգը գրել է խմբի անդամ Սոյոնը, իսկ պրոդյուսերավորել են Սոյոնը և Big Sancho-ն։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը։ (G)I-DLE-ի առաջին հաղթանակն այս երգով եղել է 2018 թվականի մայիսի 22-ին SBS MTV երաժշտական շոուի ժամանակ[1], իսկ երկրորդ հաղթանակը M Countdown-ի ժամանակ[2]։

«Latata»
«Latata» սինգլի շապիկը ((G)I-DLE, 2018)
(G)I-DLEսինգլը
«I Am» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 2, 2018 (2018-05-02)
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանր
ԵրգահանՍոյոն
Տևողություն3:22
ԼեյբլCUBE Entertainment
Պրոդյուսեր
  • Սոյոն
  • Big Sancho
(G)I-DLE-ի սինգլների ժամանակագրություն
«Latata»
(2018)
«Hann (Alone)»
(2018)
 «Latata»

Երգի ճապոներեն տարբերակը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 31-ին նրանց դեբյուտային` «LATATA» մինի ալբոմի հետ միասին[3]։ Հուլիսի 12-ին թողարկվել է ճապոներեն տարբերակի երաժշտական տեսահոլովակը։

Առևտրային հաջողություն խմբագրել

Առաջին շաբաթվա ընթացքում «Latata»-ն չի կարողացել մտնել Gaon Digital Chart, սակայն այն ընդգրկվել է Download Chart-ում 68-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում հասել է 8-րդ հորիզոնական։ Երկրորդ շաբաթում այն 35-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Gaon թվային չարթում, իսկ երկու շաբաթ անց հասել է 16-րդ հորիզոնական։ Այն նաև 66-րդ հորիզոնականով ընդգրկվել է Streaming Chart-ում, իսկ հաջորդ շաբաթ հասել է 23-րդ հորիզոնական։ Երգը ընգրկվել է Gaon սոցիալական չարթում 4-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթ բարձրացել է մինչև 3-րդ հորիզոնական[4][5]։

Ամերիկյան Billboard World Digital Songs չարթում այն ընգրկվել է 11-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթ հասել է 4-րդ հորիզոնական` վաճառվելով 1000 օրինակ։ Ըստ 2018 թվականի օգոստոսի տվյալների, ԱՄՆ-ում երգը վաճառվել է 3000 օրինակով[6]։

2018 թվականի թոփ 100 երգերի ցանկում «Latata»-ն զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը[7]։

Փետրվարի 3-ին ՅուԹյուբյան 1theK-ալիքում բեռնված «Latata» երգի երաժշտական տեսահոլովակը հատել է 100 միլիոն դիտումների սահմանը[8]։ 2020 թվականի ապրիլի տվյալներով տեսահոլովակի դիտումների քանակը 139 միլիոն է։

Չարթեր խմբագրել

Շաբաթական չարթեր խմբագրել

Չարթ (2018) Բարձրագույն
դիրք
South Korea (Gaon Digital Chart) 12
US World Digital Songs (Billboard) 4

Ամսական չարթեր խմբագրել

Չարթ (2018) Բարձրագույն
դիրք
South Korea (Gaon Digital Chart)[9] 13

Տարեվերջյան չարթեր խմբագրել

Չարթ (2018) Բարձրագույն
դիրք
South Korea (Gaon Digital Chart)[10] 81

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'더쇼' (여자)아이들, 데뷔 20일만에 첫 1위 '눈물'..NCT 제노X김용국 새 MC[종합]». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  2. «[종합] '엠카' (여자)아이들, 데뷔곡 '라타타'로 2관왕…무서운 신인». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  3. «"幕張ジャック"(G)I-DLE、7・31日本デビュー ショーケースも決定». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  4. «18th Week of 2018 – Social Chart». gaonchart.co.kr. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  5. «19th Week of 2018 – Social Chart». gaonchart.co.kr. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  6. «(G)I-DLE Hit New Peak on World Digital Song Sales Chart With 'Hann (Alone)'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «2018 벅스 연말 종합 TOP100». 2018 թ․ դեկտեմբերի 7.
  8. «"특급 신인" (여자)아이들, 데뷔곡'라타타' 뮤직비디오 1억뷰 돌파». 2019 թ․ փետրվարի 3.
  9. «Gaon Digital Chart – June 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Gaon Digital Chart – 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.