Մինինի և Պոժարսկու հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Մինինի և Պոժարսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Минину и Пожарскому), Մոսկվայի Կարմիր հրապարակում կանգնեցված Մինինի և Պոժարսկու հուշարձանի փոքրացված տարբերակը։ Հուշարձանը գտնվում է Նիժնի Նովգորոդի պատմական մասում, Ազգային միասնության հրապարակում, Կրեմլի պատերի մոտ, Հովհաննես Մկրտչի Սուրբ Ծննդյան տաճարի հարևանությամբ։

Մինինի և Պոժարսկու հուշարձան
Մինինի և Պոժարսկու հուշարձանը Նիժնի Նովգորոդում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և տեսարժան վայր
Ստեղծում2005
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Minin and Pozharsky (Nizhny Novgorod) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Մինին Նիժնի Նովգորոդի հրապարակում մարդկանց նվիրաբերություններ կատարելու կոչ է անում Կոնստանտին Մակովսկի (1839-1915)

Հուշարձանի պատմությունը սկսվում է խռովահույզ ժամանակներից։ Ռուսաստանը գտնվում էր լեհ-շվեդական պաշարման մեջ, և Մոսկվան օկուպացված էր լեհերի կողմից։ 1611 թվականին Նիժնի Նովգորոդում զեմստվոյի ավագ Կուզմա Մինինը սկսեց ժողովրդին կոչ անել լեհական ինտերվենցիայի դեմ։ Նրան աջակցում էր քաղաքային խորհուրդը, վոևոդները և հոգևորականությունը։ Զանգի կոչնակով ժողովուրդը հավաքվում էր Կրեմլում, Փրկչի փոխակերպման տաճարում։ Ծառայությունից հետո Մինինը դիմել է Նիժնի Նովգորոդ քաղաքի քաղաքացիներին` Ռուսական պետությունը օտար թշնամիներից ազատագրելու համար։ Որոշվեց միջոցներ հավաքել ժողովրդական աշխարհազորի համար։

Ապագա աշխարհազորի համար անհրաժեշտ էր գտնել հրամանատար։ Նիժնի Նովգորոդի քաղաքացիները որոշեցին խնդրել իշխան Դմիտրի Պոժարսկուն ղեկավարելու այն։ Անվանի իշխանը միանգամից չհամաձայնվեց և պայման դրեց, որ աշխարհազորի տնտեսական գործերով պատասխանատու պետք է լինի Մինինը։

1803 թվականին որոշվեց գումարներ հավաքել Մինինի և Պոժարսկու պատվին հուշարձան տեղադրման համար[1]։ Իվան Մարտոսն անմիջապես գործի անցավ։ Սկզբում նախատեսվում էր հուշարձանը տեղադրել Նիժնի Նովգորոդում։ Սակայն քանի որ այն շատ մեծ արժեք ունի երկրի համար, որոշվեց այն տեղադրել Մոսկվայի Կարմիր հրապարակում։ 1818 թվականի փետրվարի 20-ին (մարտի 4) տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Իսկ Նիժնի Նովգորոդում, Կրեմլի տարածքում, 1828 թվականին հուշարձանի փոխարեն տեղադրվեց Մինինի և Պոժարսկու կոթողը։

Սակայն 2004 թվականին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը որոշեց վերացնել պատմական անարդարությունը և Նիժնի Նովգորոդում տեղադրել Մոսկվայում գտնվող հուշարձանի կրկնօրինակը։ Նա հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին առաջարկեց ստեղծել հուշարձանի կրկնօրինակը[2]։ 2005 թվականի նոյեմբերի 4-ին Նիժնի Նովգորոդի նոր` Ազգային միասնության հրապարակում տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Տեղի ընտրությունը պատահական չէր. հենց այդ վայրից էր 1611 թվականին սկսվել ժողովրդական աշխարհազորը։

Հուշարձանների տարբերություններ խմբագրել

  • Նիժնի Նովգորոդում գտնվող հուշարձանը 5 սմ ցածր է բնօրինակից
  • Պատվանդանների արձանագրությունները տարբերվում են՝
Հուշարձանը Մոսկվայում


Հուշարձանը Նիժնի Նովգորոդում


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել