Մինինի և Պոժարսկու հուշարձան
Մինինի և Պոժարսկու հուշարձան (ռուս.՝ Па́мятник Ми́нину и Пожа́рскому), Իվան Մարտոսի կողմից ստեղծված պղնձե և արույրե քանդակախումբ, որը գտնվում է Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի դիմաց՝ Կարմիր հրապարակում։
Մինինի և Պոժարսկու հուշարձան | |
---|---|
Մինինի (կանգնած) և Պոժարսկու (նստած) հուշարձանը Վասիլի Երանելու տաճարի ֆոնի վրա | |
Տեսակ | հուշարձան և sculptural set? |
Քանդակագործ | Իվան Մարտոս |
Ստեղծում | 1818 |
Բացում | փետրվարի 20 (մարտի 4), 1818 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Կարմիր հրապարակ |
Բնակավայր | Տվերսկի շրջան |
Շինության ձև | պղնձե, արույրե հուշարձան |
Նյութ | բրոնզ, պղինձ և արույր |
Մակագրություն | Гражданину Минину и Князю Пожарскому благодарная Россія. Лѣта 1818 և In memory of citizen Minin and Grand Duke Pozharsky, in 1818 by grateful Russians |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Monument to Minin and Pozharsky in Moscow Վիքիպահեստում |
Թեմա
խմբագրելՀուշարձանը նվիրված է Կուզմա Մինինին և իշխան Դմիտրի Պոժարսկուն, ովքեր, հավաքելով համառուսական կամավորական բանակը և արտաքսելով լեհ-լիտվական համագործակցության ուժերին, վերջ դրեցին 1612 թվականի հոգսերի ժամանակաշրջանին։
Հարթաքանդակներ հուշարձանի պատվանդանին
-
Առջևի խորաքանդակը պատկերում է այն հայրենասերներ քաղաքացիներին, ովքեր զոհաբերել են իրենց սեփականությունը ի շահ հայրենիքի։ Ձախ կողմում՝ քանդակագործն է՝ Մարտոսը, ով երկու որդիներին տալիս է հայրենիքին (նրանցից մեկը մահացել է 1813 թվականին)
-
Հետևի խորաքանդակը պատկերում է իշխան Պոժարսկուն, ով Մոսկվայից դուրս է վտարում լեհերին
Պատմություն
խմբագրելՀուշարձանի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է Նիժնի Նովգորոդ քաղաքից, որտեղից Մինինը և Պոժարսկին եկել էին փրկելու Մոսկվան։ Կայսր Ալեքսանդր I-ի որոշմամբ հուշարձանը պետք է տեղադրվեր Կարմիր հրապարակում՝ Մոսկվայի Կրեմլի հարևանությամբ։ 1808 թվականին քանդակագործ Իվան Մարտոսի առաջարկած նախագիծը ճանաչվել է լավագույնը և 1813 թվականին հավանության է արժանացել այրի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կողմից։ Ձուլման աշխատանքներն իրականացվել են 1816 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ օգտագործելով 1100 ֆունտ պղինձ։ Ֆինլանդիայից բերված գրանիտե երեք մասերից բաղկացած պատվանդանը նույնպես կերտվել է Սանկտ Պետերբուրգում։ Հուշարձանը Մոսկվա է տեղափոխվել և աշխատանքներն ավարտին են հասցվել ձմռանը։ Պայմանավորված Նապոլեոնի ներխուժմամբ Ռուսաստան՝ հուշարձանը չի բացվել մինչև 1818 թվականը։
Այս հուշարձանի վերականգնումը սկսվել է 2020 թվականի նոյեմբերին։ Այդ նպատակով հուշարձանը չեն տեղափոխել ներկայիս գտնվելու վայրից, դրա վրա կառուցվել է հատուկ տաղավար։ Վերականգնումն իրականացրել են միջմարզային գիտավերականգնողական գեղարվեստական վարչությունը (ՄՆՌՀՈՒ) և «Ժառանգություն» վերականգնողական արհեստանոցը։ Ակցիային աջակցել են շատերը, այդ թվում՝ Վլադիմիր Մաշկովը, Գրիգորի Լեպսը, Իգոր Ուգոլնիկովը, Օքսանա Ֆեդորովան, Տեկլա Տոլստայան։ Ամենամեծ մասնավոր ներդրումը կատարել է Վլադիմիր Գրուզդևը[1]։
Հուշարձանի կրկնօրինակներ
խմբագրել- 2005 թվականի նոյեմբերի 4-ին Նիժնի Նովգորոդում բացվել է Զուրաբ Ծերեթելու կերտած Մինինի և Պոժարսկու հուշարձանը[2], որը Մոսկվայում գտնվող հուշարձանի կրկնօրինակն է՝ փոքր 5 սմ։ Այն տեղադրված է Նիժնի Նովգորոդի Կրեմլի պատի տակ` Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ
- Մինինի և Պոժարսկու փոքրաքանդակ հուշարձանը (1818) գտնվում է Տագանրոգի գեղարվեստի թանգարանում
Որպես սիմվոլիկա
խմբագրելՌուսական նամականիշերի վրա հուշարձանի պատկերն առաջին անգամ հայտնվել է 1904 թվականին, Մինինի ու Պոժարսկու նամականիշը՝ 1946 թվականին։
-
Միխայիլ Սկոտի, «Մինինն ու Պոժարսկին», 1850 թվական
-
Մինինի ու Պոժարսկու հուշարձանը 10 ռուբլու վրա, 1919 թվական
-
Մինինի ու Պոժարսկու հուշարձանը 100 ռուբլու վրա, 1919 թվական
-
Փոստային նամականիշ, ԽՍՀՄ, 1989 թվական
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելКоваленская Н. Мартос (1752-1835) / Художник книги Н. Ю. Гитман. - М. - Л.: Гос. изд-во «Искусство», 1938. - 140, [2] с. - 5 000 экз. (в пер.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Груздев Владимир Сергеевич». TAdviser.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Новость об открытии восстановленного храма Рождества Иоанна Предтечи и памятника Минину и Пожарскому в Нижнем Новгороде (4 ноября 2005) — сайт 1 канала.