Միմի Կոդհելի (ալբ․՝ Mimi Kodheli, սեպտեմբերի 11, 1964(1964-09-11), Տիրանա, Ալբանիա), Ալբանիայի պաշտպանության նախարար (2013 թվականի սեպտեմբերի 13-ից)։ Այս պաշտոնը զբաղեցնող առաջին կին նախարարն է[1]։

Միմի Կոդհելի
Mimi Kodheli
Ալբանիայի պաշտպանության նախարար
 սեպտեմբերի 15, 2013
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Վերոնայի համալսարան
Նեբրասկայի Լինկոլն համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն ալբանացի
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1966 (57 տարեկան)
Ծննդավայր Տիրանա
Ալբանիա Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
Ամուսին Լեկա
Զավակներ Միկել
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Միմի Կոդհելին ծնվել է 1964 թվականին, Ալբանիայում։ 1986 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ստացել է Նեբրասկայի Լինկոլն համալսարանի հանրային կառավարում ֆակուլտետից, 2000 թվականից համագործակցելով Տիրանայի համալսարանի հետ։ Դոկտորի կոչում ձեռք է բերել Վերոնայի համալսարանի (Իտալիա) տնտեսագիտական ֆակուլտետում։

Քաղաքական գործունեությունն սկսել է 2002 թվականին՝ նշանակվելով Տիրանայի փոխքաղաքապետ։ 2005 թվականին նշանակվել է Տիրանա համայնքի ոստիկանապետ, 2009 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ՝ օրենսդիր մարմնում զբաղեցնելով տնտեսա-ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ 2007 թվականից սոցիալիստական կուսակցության անդամ է։ Աշխատել է նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են, միջազգային շուկաներ, պարտատոմսեր և ակտիվներ, աշխատանքի ներդրումային շուկաներ։ Մասնակցել է ԱՄՆ Պետ դեպարտամենտի կազմակերպած «Կանայք քաղաքականության մեջ» և անվտանգության ուսումնառության Մարշալ եվրոպական կենտրոնի ծրագրերին։

Տիրապետում է անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի և իսպաներենի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women Given Unprecedented Role In Albania Cabinet». Eurasia Review. 2013 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել