Միհրան Սոսոյան
Միհրան Ռուբենի Սոսոյան (1928, ապրիլի 15, Երևան - 1992, փետրվարի 12, Երևան), գրաֆիկ, ձևավորող, վաստակաշատ մանկավարժ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1967)։
Միհրան Սոսոյան | |
---|---|
Ծնվել է | 1928 ապրիլի 15 |
Ծննդավայր | Երևան Հայաստան |
Վախճանվել է | փետրվարի 12, 1992 | (տարիքը 63)
Մահվան վայր | Երևան Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | 1953 - 1992 |
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1956 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել մրցանակների և մեդալների։ 1964 թվականից եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։ 1967 ստացել է ԽՍՀՄ վաստակավոր նկարչի կոչում։ 1968 թվականից եղել է Հայհրատպետկոմի գլխավոր նկարիչը։ 1975 թվականից դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Նշանակալի գործերից
խմբագրելԳրքի ձևավորումներ՝
- Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները», Երևան, 1953
- Հովհաննես Թումանյան, «Գիքորը», Երևան, 1955
- Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը», Երևան, 1957
- Մ. Սարգսյան «Տիրամոր պատկերի առջև», Երևան, 1963
- Եղիշե Չարենց, «Ամբոխները խելագարված», Երևան, 1967
- Նաիրի Զարյան, «Սասնա Դավիթ», Երևան, 1966
- Հայկ Խաչատրյան, «Էրեբունի», Երևան, 1968
Գրաֆիկական շարքեր՝
Խճանկարների շարք «Հայոց մեծերը», Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորման համար։ 1985
Միհրան Սոսոյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Գրականություն
խմբագրել- Դանիել Դզնունի «Հայ կերպարվեստագետներ» 1977 թ. Երևան
- Միհրան Սոսոյան «Աշխատանքների կատալոգ» 2003 թ. Երևան ISBN 99941-926-0-4