Միկլոշ Բենսե
Միկլոշ Բենսե (հունգ.՝ Bencze Miklós, հունիսի 19, 1911, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 24, 1992, Դոտան), հունգարացի-ամերիկացի օպերային երգիչ (բաս)։
Միկլոշ Բենսե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1911 Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 24, 1992 (80 տարեկան) Դոտան |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[1] |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Կենսագրություն Խմբագրել
Միկլոշ Բենսեն ծնվել է 1911 թվականին Բուդապեշտում։ 1947 թվականին կրթաթոշակ է ստացել և սովորել տենոր Մանֆրեդո Պոլվերոսիի մոտ։ Բեմելը կայացել է 1946 թվականին Հունգարիայի պետական օպերայում, որտեղ Տրուբադուր օպերայում հանդես է եկել Ֆերանդոյի դերում։ Հանդես է եկել նաև Բուդապեշտի քաղաքային օպերային թատրոնի, Վիեննայի և Ինսբրուքի օպերային ընկերությունների հետ։ Ամուսնացել է Բուդապեշտում ծնված Իլոնա Աննա Սաբարիի հետ։
1957 թվականին, երբ սովետական զորքերը մտան Բուդապեշտ վերջ դնելու 1956 թվականի հունգարական հեղափոխությանը, Բենսեն կնոջ հետ հեռացավ Հունգարիայից և արտագաղթեց ԱՄՆ, որտեղ Ռոքֆելեր հիմնադրամից ստանալով դրամաշնորհ՝ հանդես եկավ Նյու Յորքի Քարնեջի Հոլում։ Շարունակելով օպերային կարիերան և հանդես գալով մեծ օպերային թատրոններում Սպարաֆուչիլի, Լեպորելոյի, Դոն Բազիլիոյի և Մեֆիստոյի դերերում, միաժամանակ նա դասավանդել և հանդես է եկել որպես Artist-in-residence Բեյլորի համալսարանում, Տեխաս, Ուեյկո[2], 1964 թվականից՝ Միսսիսիպիի համալսարանում։ Նրա սաներից շատերը դարձել են հայտնի երգիչներ և ուսուցիչներ։ 1977 թվականին հրաժեշտ տալով բեմին՝ Բենսեն երգեցողություն է դասավանդել Ալաբամա նահանգի Դոտան քաղաքի Ուոլեսի համայնքային քոլեջում[3][4][5]։
Դերերգեր Խմբագրել
- Պյոտր Չայկովսկի՝ Եվգենի Օնեգին
- Շառլ Գունո՝ Ֆաուստ, Մեֆիստո
- Մոցարտ՝ Ֆիգարոյի ամուսնությունը, բժիշկ Բարտոլո
- Մոցարտ՝ Դոն Ժուան, Լեպորելլո
- Ռոսսինի՝ Սևիլյան սափրիչ, Դոն Բազիլիո
- Վերդի՝ Տրուբադուր, Ֆերանդո
- Վերդի՝ Ռիգոլետտո, Սպարաֆուչիլ
- Վերդի՝ Օթելլո, Լոդովիկո
- Վերդի՝ Ֆալստաֆ, Պիստոլ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.bessenyei.hu/farkasret/fotok-b.htm
- ↑ The Rotarian, October 1967, p. 48.
- ↑ Obituary of Ilona Bencze http://www.legacy.com/obituaries/dothaneagle/obituary.aspx?n=ilona-anna-szabari-bencze&pid=16477455&fhid=5960
- ↑ «Bencze Miklós»։ mek.oszk.hu։ Վերցված է 2016-10-20
- ↑ «1956 és az operisták II.»։ Caruso։ Վերցված է 2016-10-20