Միխո (Ռոլանդ) Բորաշվիլի (վրացերեն՝ მიხო (როლანდ) ბორაშვილი, հոկտեմբերի 14, 1947(1947-10-14), Կասպի, Վրաստան), վրացի դերասան և կինոռեժիսոր։

Միխո Բորաշվիլի
Ծնվել էհոկտեմբերի 14, 1947(1947-10-14) (73 տարեկան)
ԾննդավայրԿասպի, Վրաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 14-ին Կասպի քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (Յուլի Կարասիկի արվեստանոց)։

1969-2006 թվականներին աշխատել է «Վրացական հեռուստաֆիլմ» ընկերությունում նախ որպես կինոռեժիսորի օգնական, իսկ հետո որպես ռեժիսոր (1989 թվականից)։ 1996 թվականից նույն ընկերությունում աշխատել է որպես վավերագրական ֆիլմերի բաժնի վարիչ։ 1991 թվականից կինոստուդիայի Գեղարվեստական խորհրդի անդամ է։

Միխո Բորաշվիլին 1995 թվականից Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 2003 թվականից դասավանդում է Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի համալսարանում։ Վարում է ռեժիսուրայի արվեստանոց, պրոֆեսոր է։

Որպես դերասան՝ Միխո Բորաշվիլին նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում՝ «Մագդանայի Լուրջան» (ռեժիսորներ՝ Թենգիզ Աբուլաձե և Ռեզո Չխեիձե, 1955), «Ուրիշի երեխաները» (ռեժիսոր՝ Թենգիզ Աբուլաձե, 1958), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թենգիզ Աբուլաձե, 1962), «Բելա» (ռեժիսոր՝ Ստանիսլավ Ռոստոցկի, 1966), «Ինչ երիտասարդություն է» (ռեժիսոր՝ Ռեզո Չխեիձե, 1969)։

«Վրացական հեռուստաֆիլմ» ընկերությունում նկարահանել է 30 վավերագրական ու 2 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր։

ՖիլմագրությունԽմբագրել

ԴերասանԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  • 1980 - Պատուհան (կարճամետրաժ)
  • 1994 - Կատարող (Վրաստան)
  • 1997 - Ապաստան (Վրաստան, կարճամետրաժ, «Վրացֆիլմ»[1])
  • 2001 - Դատարկ տարածություն (Վրաստան)
  • 2003 - Քրիստոսի ուղին (Վրաստան, վավերագրական)

ՍցենարիստԽմբագրել

  • 1980 - Պատուհան (կարճամետրաժ)
  • 1994 - Կատարող (Վրաստան)
  • 1997 - Ապաստան (Վրաստան, կարճամետրաժ)
  • 2001 - Դատարկ տարածություն (Վրաստան)
  • 2003 - Քրիստոսի ուղին (Վրաստան, վավերագրական)

ՄրցանակներԽմբագրել

  • «Պատուհան» — Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Կիև, 1980), «Ոսկե Սիներայլ» միջազգային կինոփառատոնի մրցանակ (քաղաք Լիլ, Ֆրանսիա, 2003),
  • «Ապաստան» — «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (1998),
  • «Կատարող» — Վրաստանի կինոակադեմիայի հատուկ մրցանակ «Ոսկե արծիվ» միջազգային կինոփառատոնում (1995),
  • «Դատարկ տարածություն» — «Կինո-շոկ» միջազգային կինոփառատոնի մրցանակ (Անապա, 2001), «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի մրցանակ (Մոսկվա, 2002), Ժյուրիի հատուկ մրցանակ (Աշդոդ, Իսրայել, 2005),
  • «Քրիստոսի ուղին» և «Օ, Աստվածածին…» — Վրաստանի 2004 թվականի պետական մրցանակ կինեմատոգրաֆիայի բագավառում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել