Միխեիլ Չուբինիձե
Միխեիլ Չուբինիձե (վրաց.՝ მიხეილ ჩუბინიძე, 28 փետրվարի, 1910, Թբիլիսի - 2006, Թբիլիսի), կինոյի և թատրոնի վացի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Միխեիլ Չուբինիձե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1910 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2006 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Saburtalo Pantheon |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիխեիլ Չուբինիձեն ծնվել է 1910 թվականի փետրվարի 28-ին (այլ տվյալներով՝ փետրվարի 2-ին[1]) Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։
1930—1936 թվականներին աշխատել է Ճիաթուրայի Ա. Ծերեթելու անվան վրացական թատրոնում, իսկ հետագայում՝ Գորիի Գ. Էրիսթավիի անվան դրամատիկական թատրոնում և Փոթիի Վ. Գունիայի անվան դրամատիկական թատրոնում։
1945 թվականից խաղացել է Աբխազիայի Ս. Չանբայի անվան դրամատիկական թատրոնում (Սուխում)։
Թատրոնում բեմադրել է ներկայացումներ, նկարահանվել է ֆիլմերում։
Միխեիլ Չուբինիձեն մահացել է 2006 թվականին Թբիլիսիում։ Թաղված է Սաբուրթալոյի գերեզմանատանը։
Կոչումներ
խմբագրել- Աբխազիայի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)[1]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
Արվեստ
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրել- «Օթելլո», Շեքսպիր — Օթելլո
- «Անօժիտը», Ալեքսանդր Օստրովսկի — Կնուրով
- «Վերջին զոհը», Ալեքսանդր Օստրովսկի — Պրիբիտկով
- «Ֆլանդրիա», Վիկտորեն Սարդու — կոմս դե Ռիզոոր
- «Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի
- «Արքա Իրակլի», Լևան Գոտուա — արքա Իրակլի
- «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ — Գորոդնիչի
- «Խևիսբերի Գոչա», Ալեքսանդր Կազբեգի — Խևիսբերի Գոչա
- «Քաղքենիներ», Մաքսիմ Գորկի — Տետերև
- «Ապրակունե Չիմչիմելի», Իենա Վակելի — Ապրակունե Չիմչիմելի
- «Բաղնիք», Վլադիմիր Մայակովսկի — Պոբեդոնոսիկով
- «Աղվեսն ու խաղողը», Գիլյերմե Ֆիգեյրեդու — Եզոպոս
- «Էդիպ արքա», Սոֆոկլես — Էդիպ արքա
Ֆիլմագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Միխեիլ Չուբինիձեն Internet Movie Database կայքում
- Միխեիլ Չուբինիձեն kino-teatr.ru կայքում