Միխայիլ Նիկոլայի Տիխոմիրով (ռուս.՝ Михаил Николаевич Тихомиров, մայիսի 19 (31), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1939), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Եղբայրը՝ Բորիս Տիխոմիրով (1898-1939), պատմաբան, ենթարկվել է ռեպրեսիաների։

Միխայիլ Տիխոմիրով
Ծնվել էմայիսի 19 (31), 1893
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[1] (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, սլավոնագետ և աղբյուրագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ և ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն, Արխեոգրաֆիա և Հնագրություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և Լեհական գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՍերգեյ Բախրուշին և Բորիս Գրեկով
Եղել է գիտական ղեկավարSigurd Ottovich Schmidt?, Apollon Kuzmin? և Viktor Buganov?
Հայտնի աշակերտներMikhail Belyavsky?, Viktor Buganov?, Leonid Milov?, Lyudmila Muravyova?, Nikolay Pokrovsky?, Aleksandr Rogov?, Boris Florya?, Yelena Chistyakova?, Ելենա Շվեյկովսկայա, Ֆյոդոր Շևչենկո, Sigurd Ottovich Schmidt?, Apollon Kuzmin?, Aleksandr Pronshteyn? և Anna Khoroshkevich?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Լոմոնոսովի անվան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1917)։ 1934-ից դասախոսել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետում և այլ բուհերում։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության, ապա սլավոնագիտության ինստիտուտում։ 1953—57-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1956-ից՝ Հնագրական հանձնաժողովի նախագահ։

Գիտնականը մի քանի անգամ այցելել Է Հայաստան, հանդես եկել զեկուցումներով, ղեկավարել աղբյուրագիտական խորհրդակցություններ, ապա և շրջագայել Հայաստանում, եղել տեսարժան վայրերում, ուսումնասիրել նյութական ու հոգևոր մշակույթի հուշարձանները՝ գիտնականներին հաղորդելով իր տպավորությունները։

Աշխատություններ խմբագրել

Ունի 300-ից ավելի ուսումնասիրություններ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի և ՍՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Բյուզանդիայի, Սերբիայի պատմությանը, համասլավոնական խնդիրներին, աղբյուրագիտությանը, հնագրությանը, պատմագրությանը։ «Ռուսաստանը XVI հարյուրամյակում» (1962) ընդհանրացնող աշխատությունը հիմնակազմ ներդրում է պատմական աշխարհագրության մեջ։ Տիխոմիրովը ուսումնասիրել է հին ռուս, քաղաքների («Հին ռուսական քաղաքներ», 1956), XVI—XVII դդ․ ժողովրդական շարժումների («Դասակարգային պայքարը Ռուսաստանում XVII դ․», 1969), ֆեոդալական Ռուսաստանի պետության հիմնարկների («Ռուսական պետությունը XV—XVII դդ․», 1973) պատմությունը։ Գրել է նաև քաղաքների պատմության մասին՝ «Մոսկվան XIV—XV դդ», «Հին Մոսկվան», «Նովգորոդ», «Ցուցակ ռուսական քաղաքների» և այլն։

Տիխոմիրովըհ հետազոտություններ է կատարել ռուսական պետության և իրավունքի պատմության բնագավառում՝ «Ուսումնասիրություն «Ռուսակսւն պրրավդայի», «Ձեռնարկ «Ռուսական Պրավդայի» ուսումնասիրության համար», «1649 թ. Սոբորային օրենսգիրքը»և աայլ աշխատություններ։

Ուսումնասիրություններ է կատարել 10-18-րդ դարերի սկզբնաղբյուրների հավաքման, ուսումնասիրության ու հրատարակման բնագավառում, մշակել է աղբյուրագիտության տեսական հարցեր, կատարել սկզբնաղբյուրների գիտական հրատարակություններ՝ «Համառոտ ակնարկներ Մոսկվայի տարեգրական երկերի մասին», «Ռուսական տարեգրությունների լիակատար ժողովածու» (Հատոր 26), «Վոլոգդա-Պերմյան տարեգրության մասին», «Նովգորոդյան դրամոտաներ բերյոստայի (կեչու կեղևի վերնաշերտը) վրա» և այլն։ 1940 թվականին Միխայիլ Տիխոմիրովը հրատարակել է աղբյուրագիտության բուհական ձեոնարկը, որ առ այսօր միակն է մեր պատմագրության մեջ (երկրորդ հրատարակությունը՝ 1956 թ.)։

Միխայիլ Տիխոմիրովի ղեկավարությամբ ստեղծվել է ՍՍՌՄ ժողովուրդների պատմական գիտության պատմության ակադեմիական հրատարակությունը, որի առաջին հատորն ընդգրկում է 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը։

Նա անմիջականորեն մասնակցել է ու ղեկավարել բազմահատոր գործերի, ժողովածուների ու քրեստոմատիաների կազմելու աշխատանքները, խմբագրել մի շարք պատմագիտական հանդեսներ ու խոշոր պատմաբանների երկեր, այդ թվում Մ. Ն. Պոկրովսկու երկերի չորսհատորյակը, «Մոսկվայի պատմությունը» և այլն։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Տիխոմիրովը անհայտ ձեռագրերի հայտնաբերման ու նկարագրման գծով սովետական հնագրագետների ղեկավարն էր։ Նրա գլխավորությամբ է սկսվել ՍՍՀՄ-ում պահպանվող հազվագյուտ ձեռագրերի տեղեկատուի ստեղծումը, 1959-ից Տիխոմիրովը Լեհական ԳԱ-ի իսկական անդամ էր։ 1946 թվականին նա ընտրվել էր ՍՍՌՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1953 թվականին՝ ակադեմիկոս։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, նաև մեդալներով, ստացել գիտության վաստակավոր գործչի կոչում։

Նա ընտրվել է մի քանի օտարերկրյա ակադեմիաների անդամ, ճանաչվել որպես հին և միջնադարյան Ռուսիայի պատմության խոշորագույն մասնագետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тихомиров Михаил Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

  • Русская культура X—XVIII вв․, М․, 1968
  • Древняя Русь, М․, 1975
  • Исследование о Русской Правде, М․—Л․, 1941
  • Источниковедение истории СССР, в․ I․ С древнейших времен до конца XVIII в․, М․, 1962

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՍՍՌ ԳԱ թղթակից անդամ Լ․ Խաչիկյան, պատմ․ գիտ․ թեկնածու Վ․ Ոսկանյան «Մ․ Ն․ Տիխոմիրով», պատմաբանասիրական հանդես № 1, 1965, էջ 290-293

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6