Միխայիլ Պարուսնիկով

ռուս ճարտարապետ

Միխայիլ Պավլովիչ Պարուսնիկով (ռուս.՝ Михаил Павлович Па́русников, նոյեմբերի 12, 1893(1893-11-12), Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1968(1968-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ, ԽՍՀՄ ՃԱ իսկական անդամ (1950), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950, թղթակից-անդամ 1947): Մանկավարժ, պրոֆեսոր (1948), Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1968):

Միխայիլ Պարուսնիկով
Ծնվել էնոյեմբերի 12, 1893(1893-11-12)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1968(1968-02-02) (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1918) և Վխուտեմաս (1924)
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ ճարտարապետների միություն
 Mikhail Parusnikov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1913 թվականից մինչև 1918 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (նրա հայրը եղել է հարևան եկեղեցու վանահայրը), այնուհետև, մինչև 1924 թվականը՝ Վխուտեմասում, աշակերտել է Ստանիսլավ Նոակովսկուն և Իվան Ժոլտովսկուն։ 1924 թվականից աշխատել է Մոսկվայի ճարտարապետ-նախագծային կազմակերպություններում, միաժամանակ՝ դասավանդել է (1934-1941 թվականներին, 1948 թվականից՝ պրոֆեսոր) Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։

  Պարուսնիկովը եղել է իմ խմբի մանկավարժներից։<…> երեսնականների սկզբից առաջիններից մեկն էր, որ հրաժարվեց կոնստրուկտիվիզմից։ Եվ նահանջեց դեպի շարժման հակառակորդների ճամբար՝ «Ժոլտովսկու դպրոցի», ըստ կոնստրուկտիվիստների՝ «ռետրոգրադա»։ Այնուհետև հայտնի դարձավ որպես ՊԱԿ-ի Մինսկի շտաբ-բնակարանի գլխավոր ճարտարապետ, ինչի համար պարգևատրվել է Ստալինյան մրցանակով»[1]։  
 
Միխայիլ Պարուսնիկովի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

1941-1944 թվականներին եղել է ԽՍՀՄ ճարտարապետական Ակադեմիայի ավագ գիտաշխատող, 1944-1948 թվականներին՝ ԽՍՀՄ Ճարտարապետական Կոմիտեի ճարտարապետա-նախագծային արհեստանոցների ղեկավար։ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքների համար մշակել է բնակելի և հասարակական շենքերի նախագծեր և նոր տիպի գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման հիմնական սկզբունքներ ու նախագծեր։

Հրատարակել է ճարտարապետության տեսության և պատմության վերաբերյալ մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ «Բնակելի տների ամբողջական սերիական նախագծման սկզբունքների մասին» (ԽՍՀՄ ճարտարապետություն։ 1953 թվական № 12) և «Միջին հարկայնության տիպային շենքերի նախագծման փորձի մասին» (ԽՍՀՄ ճարտարապետություն։ 1955 թ. № 2):

Մահացել է 1968 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայում Նովոդևիչյան գերոզմանատանը։

Նախագծեր

խմբագրել
  • Աստրախանի նախագծման և կառուցապատման ծրագրի հեղինակ (1930)
  • Մեքենաշինության տաղավար և լսարան, Մոսկվայի Համառուսաստանյան գյուղատնտեսական և տնայնագործական արդյունաբերության ցուցահանդեսում (1923)
  • Մի շարք բնակելի տներ Մոսկվայի Խաղաղության պողոտայում (1936)
  • «Կամարով տուն» Յարոսլավլում, այդ թվում շենք Կարմիր հրապարակում (1936)
  • Հայրենական Մեծ պատերազմից հետո եղել է Մինսկի կառուցապատման նախագծի հեղինակներից մեկը
    • Բելառուսի ՊԱԿ-ի վարչական շենքը (1945-1947), առաջին շենքը քաղաքի գլխավոր փողոցում
    • Բելառուսի ԽՍՀ Պետական բանկ (1950)
    • Մասնակցել է կենտրոնի և Լենինի պողոտայի (այժմ՝ Անկախության պողոտա) առաջին հերթի և Հոկտեմբերյան հրապարակի նախագծման ու կառուցապատման ծրագրի մշակմանը
    • Լենինի պողոտայի համալիր (համահեղինակների խմբի հետ կառուցապատվել է 1940 թվականի երկրորդ կեսից մինչև 1960-ական թվականները)
    • Բնակելի շենք և կամուրջ Սվիսլոչ գետի վրա
    • «Դինամո» սպորտային համալիր (բոլորը՝ 1946-1954 թվականներ, համահեղինակությամբ)

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Весцi АН БССР. Серыя фiзiка-тэхнiчных навук. 1968. № 3. (белор.)
  • Окуневская Т. К. «Татьянин День» (воспоминания), Москва, Вагриус, 2005, стр. 173.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Беркович Гари. Мой конструктивизм // http://atss.brinkster.net/noosphere/ru/magazine/Default.asp?file=20080107_Berkovich.htm

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պարուսնիկով» հոդվածին։