Միխայիլ Ժարով
Միխայիլ Իվանովիչ Ժարով (ռուս.՝ Михаи́л Ива́нович Жа́ров, հոկտեմբերի 15 (27), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1981[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974): ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949): Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1941, 1942, 1947): 1950 թվականից ի վեր ԽՄԿԿ անդամ:
Միխայիլ Ժարով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1899 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1981[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, գրող և դերասան |
Ամուսին(ներ) | Lyudmila Tselikovskaya? |
Երեխա(ներ) | Anna Zharova? |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Կարմիր Աստղի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, «Մուրճ և մանգաղ» մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ստալինյան մրցանակ, Ստալինյան մրցանակ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Միխայիլ Ժարովը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 15-ին (27) (ըստ այլ աղբյուրների և ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 1900 թվականի հոկտեմբերի 15-ին (27)), Մոսկվայում՝ տպագրական աշխատողի ընտանիքում: Նրա հայրը ընկեցիկ էր, որին գտել են Նիկոլաևյան մանկատան մոտ` կից գրությամբ. «Տղային անվանեք Իվան»[2]։ Իր ազգանունը ստացել է իր ուսուցչուհուց, յուրացրեց տպիչի մասնագիտությունը:
Մայրը՝ Աննա Սեմյոնովնա Դրոզդովան, Սմոլենսկի գավառի նախկին ճորտ գյուղացիների ընտանիքից էր[3]։ Ինը տարեկան հասակում նա դարձավ որբ: Այնուհետև, ավագ եղբայրը, որն աշխատում էր երկաթուղում, օգնեց նրան տեղափոխվել Մոսկվա և աշխատանքի տեղավորեց Օլշվանգի լվացքանոցում: Հենց այնտեղ նա հանդիպեց Իվան Ժարովին: Ամուսնության մեջ ծնվել է մի որդի և երեք դուստր[2]։
Ընտանիքն ապրում էր Եկատերինսկյան այգու մոտ, որտեղ հաճախ հանդես էին գալիս դերասանները։ Բացի այդ, Միխայիլը շուտով հետաքրքրվեց կինեմատոգրաֆիայով և իր քրոջ՝ Լիդայի հետ միասին, մոտ վեց ժամ անցկացնում էին կինոթատրոններում[2]։ 1913 թվականին հայրը տպարանում, որտեղ ինքն էր աշխատում, տեղավորեց որպես տպագրիչի աշակերտ:
ԹատրոնումԽմբագրել
1915-ից աշխատել է որպես ռեժիսորի ադմինիստրատոր և օգնական Զիմինի օպերային թատրոնի թատերախմբում։ Այնտեղ նրան առաջին անգամ սկսեցին վստահել ստատիստների դերը։
1918 թվականին ընդունվել է աշխատանքային կազմակերպությունների Գեղարվեստա-լուսավորչական միության թատրոնին կից ստուդիա, որտեղ ուսանել են Արկադի Զոնովի և Վալերի Բեբուտովի մոտ։ Նույն թվականին իր նորամուտը նշում է թատրոնի բեմում՝ Շեքսպիրի «Վինձորի հեծելազորներ» կատակերգությունում խաղալով Ծաղրածուի դեր։ 1920 թվականին ստուդիայի ավարտին որոշ ժամանակ ծառայել է փորձա-հերոսական թատրոնում, այնուհետև՝ դասական կատակերգության առաջին շարժական ճակատային գեղարվեստական թատրոնում։ 1921 թվականին հանդես է եկել Ա.Կ. Սաֆոնովի անվան Ռոգոժ-Սիմոնյան թատրոնի բեմում, սակայն նույն թվականին անցել է «Գիտիս»-ի թատրոն, որտեղ հաջողությամբ խաղացել է էպիզոդիկ սուր դերեր: Մասնակցել է «Կապույտ բլուզ» թատերական շարժմանը[4]։
Դերասանը զվարճալի էր, մոլի, եռանդուն։ Բայց, նա իրեն ավելի ազատ զգաց, այնուամենայնիվ, երբ հեռանում էր էքսցենտրիկ Վսևոլոդ Մեյերխոլդից և սկսեց խաղալ հոգեբանորեն հիմնավորված,կենցաղային դետալների վրա մանրամասն կառուցված դեր։
Այդ տարիների ամենաուշագրավ կերպարներից՝ «Զոյկայի բնակարանում» տան տխմար ղեկավարը (1927), ըստ Միխայիլ Բուլգակովի, կատակասեր Վասկա Օկորոկը «Զրահապատ գնացքում 14-69» -ում (1927), ըստ Վսևոլոդ Իվանովի, զորացրված բուդյոնովցին «Առաջին ձիու» մեջ (1929) և կոպիտ նավաստի Ալեքսեյը «Լավատես ողբերգության» մեջ (1933), ըստ Վսեվոլոդ Վիշնևսկու:
1926-1927 թվականներին և 1929 թվականին խաղացել է Բաքվի աշխատանքային թատրոնում, 1928 թվականին՝ Կազանի մեծ դրամատիկական թատրոնում, 1930 թվականին՝ իրատեսական թատրոնում։ 1931 թվականին տեղափոխվել է Կամերային թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1938 թվականը[5]։
1938-ից մինչև կյանքի վերջը ծառայել է որպես Փոքր թատրոնի դերասան, որտեղ առավել լիարժեք բացահայտվեց Ժարովի դերասանական շնորհը: Այստեղ նա խաղացել է հիմնականում դասական խաղացանկի դերեր։ Բացի այդ, հանդես է եկել որպես թատերական ներկայացումների ռեժիսոր։
Երկար տարիներ եղել է դերասան Ա. Ա. Յաբլոչկինի անվան Կենտրոնական Տան հանրային տնօրեն։ Եղել է համառուսաստանյան թատերական ընկերության նախագահության անդամ և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ։
ԿինոյումԽմբագրել
Նա կինոյում մեկնարկ տվեց «Արքա Իվան Վասիլևիչը սարսափելի» ֆիլմում(1915) օպրիչնիկի էպիզոդիկ դերով[2]։ Առաջին մեծ դերը իր կնոջը մի երիտասարդ աղջկա հետ դավաճանած, Կարմիր բանակի զինվոր Եգորի դերն էր, որը խաղաց 1925 թվականին՝ «Երջանկության ուղին» ֆիլմում: Այդ տարիներին Միխայիլ Ժարովը համարվում էր դրվագի անգերազանցելի վարպետը («Դոն Դիեգո և Պելագյա», «Մարդը ռեստորանից», «Սպիտակ արծիվ», «Կենդանի դիակ», «Ծայրամաս», «Տիկնիկներ»):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Острова. Михаил Жаров»։ Культура։ 2011
- ↑ Актёры советского и российского кино
- ↑ Местечкин М. С. В театре и в цирке, М., Искусство, 1976, стр. 42
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 15. Докеры — Железняков. 1952. 652 стр., илл.; 60 л. илл. и карт.
Արտաքին հղումներԽմբագրել
- Միխայիլ Ժարովը ծրագրի Չապաև կայքում
- Միխայիլ Ժարով «Երկրի հերոսներ» կայքում
- Մ. ի. Ժարովը Փոքր թատրոնի կայքում
- Մ. Ի. Ժարովի կենսագրությունը RusActors.ru կայքում
- Միխայիլ Ժարով: Ինչպես նա մահացավ, Խորհրդային էկրան
- д/ф «Միխայիլ Ժարով: Բալովենի երջանկությունը տգեղ է, Առաջին ալիք (Ռուսաստան) | Առաջին ալիք, (2007)